Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Վաղվա՝ հետնիկոլ Հայաստանի սոցիալական ճարտարապետությունը կարևորագույն ծրագրային դրույթներից է, և ով սա հասկացավ ու դարձավ դրա կրողը, կդառնա բնական առաջնորդ․ Վահե Հովհաննիսյան

Վաղվա՝ հետնիկոլ Հայաստանի սոցիալական ճարտարապետությունը կարևորագույն ծրագրային դրույթներից է, և ով սա հասկացավ ու դարձավ դրա կրողը, կդառնա բնական առաջնորդ։  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ընտրություններում հաղթելու պայմանները

Իշխանությունները սպառել են հանրային վստահության վճռորոշ ռեսուրսը և գիտեն այդ մասին։ Նախքան ընտրությունները և ընտրությունների միջոցով պետք է ֆիքսել դա՝ բերելով երկրում քաղաքական և, հետևաբար, հոգեբանական լուրջ փոփոխությունների։ Պատմական փոփոխության հնարավորությունն արդեն բոլորին տեսանելի է։ Անկախ բոլոր ռեպրեսիաներից՝ մենք ունենք ընտրություններում հաղթելու բոլոր շանսերը։ Հաջողության հասնելու համար պետք է պահպանել մի քանի կարևոր պայման։

Պայման առաջին. Նախընտրական համակեցություն

Նախընտրական համակեցության նորմերի ֆիքսումը և պահպանումը հաջողության առանցքային գործոններից է։ Հակաիշխանական ուժերը և «հանրային ակտիվը» այս գիտակցությամբ պետք է մտնեն ընտրական տարի։ Սա նեղ, շքախմբային, ժամկետանց (երեսնամյա կամ ավելի նոր) թշնամանքից հրաժարվելու փուլն է։ Սա կվկայի օրվա և պատմության առջև քաղաքական էլիտաների պատասխանատվության մասին և ընտրություններից շատ ավելի վաղ կօգնի ձևավորել հանրային գերիշխող տրամադրություններ և հանուն փոփոխության քվեարկելու պատրաստ հասարակական միջավայր։ Սա առաջին և գուցե կարևորագույն պայմանն է։  

Պայման երկրորդ. թաղել ամպագոռգոռ կենացները

Այսօրվա իրականությունը կեղծ լոզունգների ու կենացների տեղ չի թողնում՝ ո´չ ծրագրային, ո´չ անհատական մակարդակով։ «Ավելի հայրենասեր» լինելու և ավելի անիրական բաների մասին գոռալու փուլը չէ սա։ Նույն կերպ պետք է հրաժարվել տարբեր կալիբրի լիդերների՝ սեփական անձի ինքնամոռաց գերարժևորումից և հնարովի PR-ից։ Պարտված, ջախջախված հասարակություններում այս ամենն ուղիղ հակառակ ազդեցություն է ունենում։ Պարտության հասարակությունն այլ կատեգորիա է, այն իր մեջքը շտկում է այլ ճանապարհներով և այլ որակի լիդերների ու անհատականությունների միջոցով։ Սա այն դեպքն է, երբ ռացիոնալիզմը, պրագմատիզմն ու նաև որոշ համեստությունը զարդարում և առաջ են մղում քաղաքական գործչին։

Պայման երրորդ. Փողն ամենազոր չէ  

Մեծագույն սխալը կանենք՝ կարծելով, թե փողով կարող ենք հասարակությանը տրամադրել խորքային փոփոխությունների։ Այդպես հասարակությանը կառաջարկվի դեֆեկտիվ ընտրություն՝ իշխանության ֆիկտիվ «Կրթվելը նորաձև է»-ին հակադրելով ընդդիմադիր համակարգերի «Կթելը նորաձև է» միտումը։ Մարդը կվերցնի փողը, կընդունի առաջարկվող ծառայությունը, բայց չի դառնա փոփոխություն պահանջող ու պարտադրող քաղաքացի։ Այս բանաձևով Հայաստանը պարտվելու է։ Փողով կարելի է կազմակերպել էֆեկտիվ գործունեություն, բայց փողով չի ստացվելու փոխել պարտության հասարակության հոգեվիճակը։

Պայման երրորդ. ճիշտ քաղաքական բանաձևեր  

Հայաստանի այսօրվա խնդիրները պահանջում են լուրջ ինտելեկտուալ ռեսուրս։ Քաղաքացին գիտակցում է, որ նժարին դրված է իր ընտանիքի անվտանգության հարցը, և եթե իր մտքում, իր գիտակցության մեջ որոշում չկայացնի, ապա փողով դա հաստատ չի անի։  Իշխանությունը դրել է շատ կեղտոտ, արհեստական բանաձև, իբր՝ ընտրությունը խաղաղության և ոչ խաղաղության միջև է։ Սա ստոր բան է, բայց կարող է աշխատել։ Հակաիշխանական ուժերը նախ պետք է իրենց սխալներով արհեստականորեն չօգնեն իշխանության բանաձևին (ինչը, ցավոք, արվում է) և պետք է գտնեն քաղաքական կոնտր-բանաձևերը։ Սա հեշտ խնդիր չէ, բայց միանգամայն լուծելի է։ Ճիշտ ընտրված քաղաքական բանաձևերը կչեզոքացնեն իշխանության «ֆիշկան» և կսկսեն տիրապետող դառնալ հանրային գիտակցության մեջ։ Բայց պետք է գտնել այդ ճիշտ բանաձևերը։  

Պայման չորրորդ. հետընտրական համակեցություն

Դարձյալ կարևոր է համակեցության գաղափարը, այս անգամ՝ հետընտրական և լայն հանրային։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, և եթե ուզում ենք դուրս գալ պատմական նվաստացման մղձավանջային փուլից, պետք է սկսել հանրային մթնոլորտի էական փոփոխությունից։ Վաղվա՝ հետնիկոլ Հայաստանի սոցիալական ճարտարապետությունը կարևորագույն ծրագրային դրույթներից է, և ով սա հասկացավ ու դարձավ դրա կրողը, կդառնա բնական առաջնորդ։

Բոլորը հոգնել են իրար ատելուց, բզկտելուց, մաշող դատերից ու քրգործերից, կյանքը թունավորող իրականությունից։ Ընտրության արդյունքը չպետք է լինի զուտ տեղերով փոփոխություն, չպետք է լինեն վենդետաներ, անձնական վրեժխնդրություն, նոր պառակտումներ ու նոր թշնամանք։ Սա իհարկե չի նշանակում, որ այսօր կատարվող հակաիրավական քայլերը չպետք է ստանան իրավական գնահատական՝ դրանից բխող հետևանքներով։ Սակայն լայն հանրային մակարդակով պետք է վերջապես դուրս գանք  համատարած թշնամանքի քայքայիչ թակարդից»,-գրել է Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031