Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ես աշխարհում չեմ տեսել մի երկիր, որ այսքան հոգս պատճառի իր ժողովրդին. Վարդան Ղուկասյան

Ես աշխարհում չեմ տեսել մի երկիր, որ այսքան հոգս պատճառի իր ժողովրդին: Այս մասին որդու դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Ի՞նչն է պատճառը, որ այսքան այս ժողովրդի վրա գործեր են հարուցում: Նախկին քաղաքապետերի 99 տոկոսը դատվում են: Առողջ ուժը երկրում քարկոծվում է, ում հետևից ժողովուդրը գնում է դրանց անպայման թիրախավորում են»,- ասաց Ղուկասյանը:

Անդրադառնալով որդու գործին` Ղուկասյանն ասաց, որ երբ որդին գնացել է Սրբազանի դատին, ինքն ասել է՝ անպայման կկալանավորեն:

«Դատարանից հույս չկա, բայց ես միանշանակ հավատում եմ Աստծո դատաստանին: Ես մի բան գիտեմ՝ յուրաքանչյուր դատավոր, յուրաքանչյուր դատաիրավական ոլորտի ներկայացուցիչ, եթե իրենց հանձնարարական են տալիս, իրենք պետք է ասեն՝ սա անելու բան չէ, ոնց անենք: Կփոխվի այդ ամեն ինչը, հետո ձեր աշխատավարձի համար մարդկանց տները քանդում եք, դուք Աստծուց չե՞ք վախենում: Օրենքը պահե՛ք, ճշմարտությամբ առաջնորդվե՛ք»,- նշեց նա:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ նման քայլերով կստիպեն, որ հրաժարական տա, Ղուկասյանն ասաց. «Ուրեմն ես այդ տեսակը չեմ, ես այդքանը գիտեմ, վախեցողներից չեմ, ինչ ուզում է անեն, տղամարդու բան է, առաջ Աստված, իմ հայրենիքի համար ամեն ինչի էլ պատրաստ եմ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031