Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Անկախությունը միայն տոն չէ․ այն ամենօրյա պայքար է և ամենօրյա ընտրություն․ Նաիրի Սարգսյան

Այսօր մենք նշում ենք մեր անկախության 34-ամյակը։

Անկախությունը միայն տոն չէ․ այն ամենօրյա պայքար է և ամենօրյա ընտրություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Հատկապես այս օրերին՝ առավել քան երբևէ, կարևոր է հստակ կանգնել մեր անկախության կողքին։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի թելադրանքով փոխում են մեր երկրի քարտեզը, տարածքը, Սահմանադրությունը՝ անտեսելով Հայաստանի ու հայ ժողովրդի շահը։ Այս ամենի մեջ մենք շատ հաճախ ականատես ենք դառնում անկախության ուրացման հենց երկրի ներսից։

Բայց անկախությունը չի կարող ուրացվել, երբ ժողովուրդը կանգնած է իր արժեքների, իր իրավունքների ու իր հայրենիքի կողքին։

Անկախությունը չի պահվում իշխանական պաշտոններով, այն պահվում է ժողովրդի կամքով։ Այն պահում ենք մենք, երբ մերժում ենք պարտադրված լուծումները, երբ պայքարում ենք մեր ինքնության և ապագայի համար։

Այսօր մեր առջև կանգնած է մեծագույն ընտրություն՝ պահել ու ամրապնդել մեր անկախությունը, թե թույլ տալ, որ Հայաստանը գնա դեպի թուրքացում։ Իսկ ընտրությունն ակնհայտ է, որովհետև Հայաստանը մենք ենք, Հայաստանը մեզանից յուրաքանչյուրն է։

Մենք պետք է լինենք ուժեղ ու միասնական, զգոն և պայքարի պատրաստ։ Չպետք է հանձնվենք, չպետք է վախենանք և չպետք է կրկնենք անցյալի սխալները։

Անկախությունը մեր ձեռքերում է։ Այն պետք է պաշտպանենք ամեն օր՝ հանուն մեր հողի, մեր լեզվի, մեր պատմության, մեր տեսակի ու ինքնության, հայ լինելու մեր իրավունքի ու պատվի, և ի վերջո՝ հանուն մեր ապագայի»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031