Անխնա տարածել 
Փրկենք 8-ամյա Նարինեի կյանքը 
Սիրելի՛ ընկերներ, այսօր ուզում ենք ձեզ պատմել մի արևոտ աղջնակի՝ 8-ամյա Նարինեի մասին, ում մանկությունը կիսվել է «առաջ» և «հետո»-ի։
ԱՌԱՋ… Նարինեն աշխույժ ու կենսուրախ երեխա էր՝ լի երազանքներով։ Դպրոց, պարի խմբակ, նկարչություն, խաղեր բակի ընկերների հետ… Այս ամենը նրա անհոգ առօրյայի մի մասն էր։
ՀԵՏՈ… Ամեն ինչ փոխվեց, երբ նրա մոտ ախտորոշվեց մի ծանր հիվանդություն՝ լյարդի հեմատոբլաստոմա։ Սկսվեց ծանր պայքար՝ քիմիոթերապիայի կուրսեր, վերակենդանացման բաժանմունք…
Բայց այսօր կա հույսի շող։
Հայ և բելառուս փորձառու բժիշկները սեպտեմբերի վերջին պատրաստ են իրականացնել լյարդի փոխպատվաստում, որը կփրկի Նարինեի կյանքը։ Իր լյարդի մի հատվածը Նարինեին է տալու իր ամենաթանկ մարդկանցից մեկը՝ հայրիկը։ 
Նարինեի և նրա կյանքը փրկող վիրահատության միջև կանգնած է միայն ֆինանսական հարցը։ Վիրահատության արժեքը 19,000,000 դրամ է, որից 5,000,000 դրամը տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ հետազոտությունների և դեղորայքի ծախսը՝ 700,000 դրամը, մեծ դժվարությամբ հոգում են ծնողները։
Նարինեի առողջության ամբողջական վերականգնման համար այսօր անհրաժեշտ է հավաքել մնացած 14,000,000 դրամը։ Այս գումարը հավաքելը ընտանիքի ուժերից վեր է, սակայն մենք՝ միասին, կարող ենք այս խոչընդոտը դարձնել հաղթահարելի։
Չնայած այս մեծ դժվարություններին՝ Նարինեն չի դադարում ժպտալ ու երազել։ Նրա ամենամեծ երազանքն է ապաքինվելուց հետո այցելել Երուսաղեմ։
Եկե՛ք միասին օգնենք այս փոքրիկ հրաշքին հաղթել հիվանդությանը և իրականացնել իր երազանքը։ Յուրաքանչյուր նվիրաբերում, յուրաքանչյուր տարածում կարող է վճռորոշ լինել։ Միասին մենք ուժ ենք։
Դուք կարող եք ձեր օգնությունը տրամադրել հետևյալ տարբերակներով՝


















































