Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

ՀՀ-ում ձևավորվել է ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության և այդպիսով՝ օրինազանցության խրախուսման մթնոլորտ, ինչը ծնում է նորանոր հանցագործություններ. ՀՀԿ ԳՄ

Վարչապետի աթոռը զբաղեցրած կապիտուլյանտի կառուցած քրեաիշխանական համակարգի գործունեության պայմաններում այլևս զարմանալի չեն անգամ ամենազարհուրելի սպանությունները, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ բռնաճնշումները, քաղաքական հակառակորդների հալածանքները՝ ընդհուպ մինչև ազատազրկում, արդարադատությանն ուղղորդելու ակնհայտ դեպքեր, իրավապահ համակարգը բացառապես սեփական շահերին ծառայեցնելու և բազմաթիվ արատավոր այլ դրսևորումներ: Այս մասին ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ:

«Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության և այդպիսով՝ օրինազանցության խրախուսման մթնոլորտ, ինչը ծնում է նորանոր հանցագործություններ:

Սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող, սկզբունքային համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը՝ իր իսկ տան դիմաց, անկախ պատճառներից, Հայաստանի քաղաքացիների, հատկապես ընդդիմադիր հայացքներով մարդկանց անպաշտպանության ապացույց և ուղերձ է՝ ուղարկված կրակոցներով։ Նպատակը մեկն է՝ վախեցնել, լռեցնել, վերացնել առկա բարոյազրկված և ապազգային իշխանական համակարգից դուրս մտածող ցանկացած անհատի և ուժի, երկրում չսանձելով նաև հանցավորության շեշտակի աճը:

Մենք հայտարարում ենք՝ չենք լռելու և չենք նահանջելու, քանի դեռ այս կապիտուլյանտ և բարոյազուրկ իշխանություններին չենք հեռացրել:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական առողջ ուժերին, անհատներին, իրավիճակով մտահոգ մեր հասարակության բոլոր անդամներին՝ չլռել, համախմբվել և գործել անհապաղ Հայաստանի կառավարիչների մահիշխանության վերջը օր առաջ տալու համար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031