Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Երկիրը պահելու համար մեզ անհրաժեշտ է հայրենասեր, իր պետությունը սիրող և գնահատող ղեկավարություն, ոչ թե մի իշխանություն, որը դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի կամակատարը․ Սարգսյան

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի՝ Հայաստանի «վահանի» դեմ։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Միջազգային հանրությունն այս անգամ էլ սահմանափակվեց միայն դատապարտող հայտարարություններով։ Իսկ Հայաստանի իշխանությունը, ինչպես հետագայում պարզ դարձավ, արդեն վաղուց կայացրել էր Արցախի հարցով իր որոշումը, պարզապես մենք՝ ժողովուրդս, այդ մասին իմացանք ավելի ուշ։

Այս ավերիչ պատերազմը, որ տեղի է ունեցել ընդամենը մի քանի տարի առաջ ու դեռ շատ թարմ ու ցավոտ է մեզ համար, մեզ մեկ կարևոր բան սովորեցրեց՝ մեր ապագայի երաշխավորը միայն մենք ենք։ Մեր երկիրը պահելու համար մեզ անհրաժեշտ է հայրենասեր, իր պետությունն իսկապես սիրող և գնահատող ղեկավարություն, ոչ թե մի իշխանություն, որը դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի կամակատարը՝ իր ժողովրդին համոզելով մոռանալ սեփական պատմությունը ու ապրել միայն կուշտ փորով ու հարմարավետությամբ։

Մենք կորցրեցինք 5000 լուսավոր երիտասարդ կյանքեր՝ ապագայի գիտնականներ, զինվորականներ, գյուղատնտեսներ, մշակույթի գործիչներ, իսկապես զարգացած, խելացի, ազնիվ հայերի մի սերունդ, որոնց կորուստն անհավատալի ցավ է մեր ազգի համար։

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո խախտվեցին միջազգային բոլոր ընդունված նորմերն ու իրավունքները, օգտագործվեցին արգելված զինատեսակներ։ Ապա սկսվեցին նոր հարձակումներ արդեն Հայաստանի սուվերեն տարածքների ուղղությամբ՝ Սև լիճ, Ջերմուկ, Գեղարքունիք։ Այս պահին էլ թշնամու զորքերը շարունակում են գտնվել ՀՀ որոշ հատվածներում։

Սակայն սա կարծես դարձավ սովորական լռության թեմա՝ իշխանությունների կողմից։

Բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բոլորս երազում ենք դրա մասին։ Բայց արդյոք պատրա՞ստ ենք ինքներս մեզ հարց տալ՝ իսկ հավատո՞ւմ ենք, որ Ալիևը, որը Հայաստանը բացեիբաց անվանում է «Արևելյան Ադրբեջան», իսկապես խաղաղություն է ցանկանում։ Թե՞ պարզապես ուզում է այդ «խաղաղության» քողի տակ ներխուժել Հայաստան ու իրագործել այն, ինչը դարերի երազանք է։

Եվ արդյո՞ք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը, ով ամեն օր խոսում է խաղաղությունից, իսկ իրականում երկիրը տանում է միակողմանի զիջումների ճանապարհով, ի վիճակի է տարբերելու իրական խաղաղությունը՝ հանձնման քաղաքականությունից։ Կարո՞ղ է արդյոք նա ըմբռնել, որ հայրենասիրությունը ոչ թե լոզունգ է, այլ՝ պատասխանատվություն, ոչ թե զոհաբերություն առանց պայքարի, այլ պայքար՝ հանուն հայի ապագայի։

Մենք ուժեղ, պայքարող, խելացի ժողովուրդ ենք։ Եղել են ժամանակներ, երբ դժվար է եղել։ Դժվար է նաև այսօր։ Բայց անցյալի փորձը մեզ ցույց է տալիս՝ կարողացել ենք հաղթահարել՝ կարող ենք նաև հիմա։

Իսկ իրական խաղաղությունը կգա միայն այն ժամանակ, երբ մենք թափ տանք մեզ, երբ հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, երբ չվախենանք խոսել, պաշտպանել մեր հայրենիքը, երբ հզորանանք՝ ոչ թե հույսը դնելով այլ պետությունների վրա, այլ մեր սեփական ներուժի վրա։ Որովհետև ուրիշները կլինեն մեր կողքին միայն այն դեպքում, երբ նրանց շահերը համընկնեն մեր շահերի հետ։

Մենք կարողացել ենք շատ անգամներ՝ կարող ենք նաև հիմա։

Փառք մեր հերոս տղաներին՝ զոհված, վիրավորված, ինքն իր բաժին հաղթանակով տուն վերադարձած։

Փառք մեր հերոսածին ազգին, մեր դարավոր ժողովրդին, որը՝ անկախ պատմության վայրիվերումներից, շարունակում է քայլել առաջ։

Որովհետև սա մեր երկիրն է և նրա ապագան՝ մեր ձեռքերում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031