Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային | Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել, 7 ձերբակալված կա | Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ | Փաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ | ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին | Իրանի շուրջ ստեղծված ռшզմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց | Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ | Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ | Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ. Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին (տեսանյութ) | Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ | Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին | Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան | Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում | Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ | 2025 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,529 քրեական վարույթ

Լրահոս

«Տարիներ շարունակ ես թաքցրել եմ իմ զգացմունքները՝ մտահոգվելով, թե ինչ կմտածեն ուրիշները». Քրիստինա Հովհաննիսյան

Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանն Ինստագրամում նոր ֆոտոշարք է հրապարակել:

«Այս գրառման մեջ ես եմ՝ իրական ես։
Միշտ ժպտացող, բոլորին սրտաբաց ու ջերմ ժպիտ նվիրող Կրիստինան, որն այլևս չի վախենում ցույց տալ իր իրական զգացմունքները։ Երբ ուրախ եմ՝ ծիծաղում եմ, երբ տխուր եմ՝ արտասվում։
Գիտե՞ք, ես գրեթե միշտ ժպտում եմ մարդկանց, ու հաճախ ասում են՝ իմ դրական էներգիան փոխանցվում է ուրիշներին՝ թե՛ կյանքում, թե՛ էկրանից այն կողմ։
Ուզում եմ, որ յուրաքանչյուրդ լինեք հենց դուք՝ առանց դիմակների։ Երբեք մի փորձեք կրել ուրիշի կերպարը՝ զուտ համապատասխանելու համար։ Պարզապես եղեք այն, ինչ կաք, որովհետև այդպես եք դուք անփոխարինելի ու հիասքանչ։
Տարիներ շարունակ ես թաքցրել եմ իմ զգացմունքները՝ մտահոգվելով, թե ինչ կմտածեն ուրիշները։ Բայց մի օր հասկացա, որ դա ես չեմ։
Հիմա, երբ տխրում եմ, չեմ ձևացնում ժպիտ, իսկ երբ երջանիկ եմ՝ այդ լույսը անկեղծորեն տարածում եմ բոլորի վրա։
Եղեք պարզ, անկեղծ ու այնպիսին, ինչպիսին իրական եք։
Հիշեք՝ կյանքը միայն մեկ անգամ է տրվում, որքան էլ դա կարծես սովորական հնչի։
Եվ ապրեք այդ կյանքն այնպես, որ երբ մի օր հետ նայեք, ոչ մի կասկած ու ափսոսանք չունենաք»,- լուսանկարներին կից գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031