Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

44-օրյա պшտերազմը հիբրիդային պшտերազմի մաս էր, որի թիրшխում Հայաստանի պետականությունն էր, և ժողովրդավարությունն էր, որ փրկեց ՀՀ պետականությունը. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

Ինչ-որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր Հայաստանի անկախությունը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԵԽԽՎ-ում:

Նրա խոսքով՝ բայց հենց ժողովրդավարությունն էր, որ փրկեց Հայաստանի պետականությունը:

«Պատերազմը և դրան ուղեկցող ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով՝ հակաժողովրդավարական ուժերը մեզնից ապահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց: Մենք ասացինք՝ ո՛չ, ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող փոխանցել որևէ մեկին, այլ կարող ենք միայն ժողովրդին վերադարձնել»,- ասաց նա:

Փաշինյանն ապա պատմեց, որ 2021 ապրիլին հրաժարական տվեց, որի արդյունքում լուծարվեց կառավարությունը, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ սահմանային էսկալացիաների, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկոպացիայի և տեղեկատվական ահաբեկչության պայմաններում:

«Ոչ ոք չէր հավատում, որ ՔՊ կուսակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն: Բայց ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժը ոչ միայն ստացավ ժողովրդի մեծամասնության քվեն, այլև ձևավորեց սահամանադրական մեծամասնություն: Սա տեղի ունեցավ մի պայմանում, որ ժողովուրդը հասկացավ, որ այդ ընտրությունն է, որ երաշխավորելու է իր՝ ժողովրդի, իշխանությունը Հայաստանում: Կարող եմ ասել, որ ՀՀ-ն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է,  քան երբևէ, ավելի ժողոփվրդավար է, քան երբրևէ»,- շեշտեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031