Skip to main content

Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը

Լրահոս

Հետփաշինյանյան ՀՀ-ում, ես կասկած չունեմ, որ արցախցիների վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան՝ միջազգային դերակատարների լիարժեք աջակցությամբ. Օսկանյան

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը՝ հայտարարելով, որ վերադարձի հարցը «փակված է», «իրատեսական չէ» և որ այն բարձրացնողները խափանում են խաղաղության գործընթացը։ Սա ոչ միայն շահամոլ դիրքորոշում է, այլև վտանգավոր խեղաթյուրում իրականության։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

«Մեղմ ասած, մի քանի օր առաջ ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հաստատեց, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը առանցքային է ցանկացած արդար լուծման համար՝ միաժամանակ ընդգծելով նաև հայ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը։ Վաշինգտոնի հայտարարությունը արձանագրեց պարզ մի ճշմարտություն․ առանց վերադարձի չի կարող լինել կայուն խաղաղություն։ Այս փաստը մերժելը նշանակում է ժխտել այն իրականությունը, որը ԱՄՆ-ն արդեն գրավոր արձանագրել է։

Փաշինյանի մտահոգությունը երկակի է։ Նախ՝ այնքան խորը և լայն է գնացել զիջումների ու խոստումների մեջ Ադրբեջանի հանդեպ, որ այլևս իրեն անհնար է թվում հարցը վերկանդանացնելու։ Երկրորդ՝ նա վախենում է, որ եթե վերադարձի իրավունքը մտնի բանակցությունների օրակարգ, կարող է հետաձգել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, որը նա հույս ունի շահարկել առաջիկա ընտրություններում։ Այլ խոսքով՝ մեկ մարդու սխալներն ու քաղաքական գոյատևումը դրվում են մի ամբողջ ժողովրդի իրավունքներից վեր։ Սակայն իրական խաղաղությունը չի կարող վերածվել նախընտրական կարգախոսի և չի կարող կառուցվել էթնիկ զտումների հիման վրա։

Միջազգային աջակցությունը վերադարձի իրավունքի նկատմամբ անկասելի է։ Արդարադատության միջազգային դատարանը արդեն պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանվածների անվտանգ ու անարգել վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսիան, Բելգիան և Շվեյցարիան ևս վերահաստատել են նույն սկզբունքը։ Հիմնական դերակատար երկրների օրենսդիրներն ու կառավարությունները հստակ ասում են․ խաղաղությունը չի կարող կայուն լինել, եթե այն օրինականացնում է բնիկ ժողովրդի վերացումը։

Հարցը փակված չէ։ Այն ապրում է միջազգային իրավունքով, դիվանագիտական բանաձևերով և բոլոր նրանց մոտ, ովքեր ցանկանում են իսկական խաղաղությօւն ու արդարություն։

Հետփաշինյանյան Հայաստանում ես կասկած չունեմ, որ վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան՝ միջազգային դերակատարների լիարժեք աջակցությամբ։ Բոլորը հասկանում են․ կայուն խաղաղությունը միայն այն օրը կգա, երբ Արցախի հայերը կարողանան վերադառնալ իրենց տները՝ անվտանգության և արժանապատվության պայմաններում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031