Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Անմեղության կանխավարկածի պահպանումը կարևոր է, դեպքի հետ կապված դեռևս աշխատանքներն ընթացքի մեջ են. ՄԻՊ-ն անդրադարձել է Փարաքարի միջադեպին

Հանցագործությունների կանխարգելմանն հարցում Մարդու իրավունքների պաշտպանը և պաշտպանի հաստատությունը չունեն մանդատ և լիազորություններ, ինչ վերաբերում է քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանությանը՝ ցանկացած իրավիճակում, երբ դիմում ենք ստանում, պարտադիր պարզաբանումներ ենք պահանջում իրավասու պետական մարմիններից: Այս դեպքի հետ կապված դեռևս աշխատանքները ընթացքի մեջ են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը և սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Նարեկ Օհանյանին Քննչական կոմիտեի՝ գլխավոր մեղադրյալ կոչելուն:

«Կարծես թե նոր են բոլոր հրապարակային հայտարարությունները իրականացվում, մեր կողմից համապատասխան լիազորությունների իրացման պարագայում, հրապարակային ևս պարտադիր կխոսեմ հարցի հետ կապված, բայց մեկ անգամ ևս շեշտադրեմ, որ չափազանց կարևոր է, որ թե պետական մարմինները, այդ թվում իրավապահ մարմինները, նաև շահագրգիռ բոլոր կողմերը, նկատի ունենան, որ նմանատիպ իրավիճակներում իրապես անմեղության կանխավարկածի պահպանումը, նաև դեպքի առնչությամբ վարույթների հետ կապված տարատեսակ սկզբունքների պաշտպանությունը, չափազանց կարևոր է»,-նշել է ՄԻՊ-ը:

Նա հավելել է, որ կարևոր է շատ լուրջ վերաբերել ավելորդ հայտարարություններ չանելուն կամ հանրային հաղորդակցությունը շատ ավելի ճիշտ վարելու գործելակերպին:

«Այս առումով դեռևս խախտումների մասին չեմ կարող խոսել, որովհետև հընթացս պետք է կարողանանք խնդիրները արձանագրել, բացահայտել և հրապարակել»,-եզրափակել է Մանասյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031