Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

«Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» միջոցառման միջոցները կավելացվեն շուրջ 12,6 մլրդ դրամով

Գործադիրը որոշում է ընդունել՝ պայմանավորված է 2025 թվականի պետական բյուջեով նախա­տեսված «1239 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձ» ծրագրի «12001 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» միջո­ցառման գծով ծախսերը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությամբ: 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող և կառուցվող անշարժ գույքերի հետ կապ­ված: Նշված հանգամանքով պայմանավորված 2024 թվականի վերջին ամիսներին արձանա­գրվել է վարկառուների (համավարկառուների) կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարների ծավալի սպասվածից ավել աճի, որով էլ պայմանա­վորված անհրա­ժեշ­տու­թյուն է առաջացել 2025 թվականի պետական բյուջեի չորրորդ եռամսյակում նախա­տեսել լրացուցիչ միջոցներ վերադարձման գործընթացը իրականացնելու համար (ծրագրից օգտվող շահառուների թվաքանակը 2024 թվականի ընթացքում կազմել է 49,973 իսկ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդեն իսկ կազմել է 61,954):

Որոշմամբ առաջարկվում է Կոմիտեի 2025 թվականի պետական բյուջեով նախա­տեսված «1239 Հիպոթեքային վարկի վճարված տոկոս­ների գումարի վերադարձ» ծրագրի «12001 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումար­ների վերադարձ» միջոցառման ծախսերը ավելացնել 12,587,642.5 հազար դրամով, որից` 7,260,000.0 հազար դրամը «1241 Առևտրական (առք ու վաճառքի) գործունեու­թյուն իրականացնող շրջա­նառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտ­ներին աջակցության տրամադրում» ծրագ­րի «12001 Առև­տրա­կան (առք ու վաճառքի) գործունեու­թյուն իրակա­նացնող շրջանա­ռու­թ­­յան հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտ­ներին աջակցության տրամա­դրում» միջո­ցա­ռման շրջանա­կներում տարեկան կտրվածքով առաջացած խնայողությունների հաշվին, իսկ 5,327,642.5 հազար դրամը «1043 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «11018. Պետական աջակցություն տեղեկատվական տեխնո­լոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպու­թյուն­ներին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման շրջանակներում տարեկան կտրվածքով առա­ջացած խնայողությունների հաշվին: Որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում, ինչպես նաև որոշմամբ առաջարկ­վող նվազեցումների արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գու­մա­րի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա:

Խոսելով մարզերում կառուցապատման աշխատանքների խթանման մասին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Մի բան է Երևանին կպած մարզերը, մի այլ բան է Երևանի և այդ մարզերի սահմանը: Այսինքն՝ Երևանին կպած մարզերի քաղաքներում կառուցապատման խթանման գործիքը դեռևս պետք է աշխատի: Բայց միևնույն ժամանակ, չպետք է ունենանք մի իրավիճակ, որի արդյունքում ոչ թե մարզերի քաղաքների կառուցապատումն է զարգանում, այլ Երևանի սահմանագիծը մարզերի հետ»: Մհեր Գրիգորյանը հավելել է, որ այս առումով լրացուցիչ կարգավորումների կարիք կա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031