Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

Շատ կարևոր է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը. Նարեկ Կարապետյան

Շատ կարևոր է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կա մի հատ հարց, մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետև ամեն, ինչ-որ ժամանակը մեկ, կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինել իրավիճակ, որն անվտանգային խնդիրներ կարող է քեզ համար ստեղծել, ավելի լայն դաշինքները՝ միջազգային, Հայաստանի համար ընդունելի են: Այս մասին  ասուլիսի ընթացքում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«ՔՊ-ականներն իրենց համարում են արևմտյան ուժերի կրող, որովհետև ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում չկարողացան հարաբերություն ստեղծել»,-նշել է նա։ Կարապետյանը հավելել է, որ իշխանությունն արևմուտքում կարողացավ մի քանի անգամ հանդիպում ունենալ, բայց եթե իրենք կարող են Հայաստանի համար լուծել այն տնտեսական հարցերը, որոնք արևմուտքը ժամանակին լուծել է, օրինակ Չեխիայի համար՝ նստեն, քննարկեն:

«Մենք ուղղակի վճարելու ենք դրա համար, բայց ստանալու ենք ոչ մի բան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իմ խորհին համոզմամբ, ունակ չէ Հայաստանի համար ապահովել այնպիսի աջակցություն, տնտեսական և ոչ միայն, ինչպիսին ժամանակին ստացել են Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը»-ասել է նա:

Նա նշել է, որ գտնում են՝ իրենք ունակ են տնտեսական հարաբերություններ հաստատել, որը մինչև այսօր չի եղել: «Ճիշտ է, դա դժվար չէ, որովհետև հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են: Ֆրանսիայի հետ առևտուրը 100 մլն դոլար է Հայաստանում: Մեծ հերոսություն չի լինի մեր համար Ֆրանսիայի հետ առևտուրը մեծացնել, բազմապատկել երկու անգամ օրինակ»,-հավելել է Նարեկ Կարապետյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031