Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին չեմ հետևում. Փաշինյանը՝ եկեղեցու դեմ արշավը Փաշազադեի հայտարարությունների հետ կապելու մասին

Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա: Ես ուզում եմ մենք արձանագրենք հետևյալը. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին նույնական են, գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ, օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել և գնացել է: Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո: Եկեղեցին դրա արդյունքում փլուզվե՞լ է՝ ո՛չ, չի փլուզվել: Էլ չեմ ասում՝ նախկինում Հայաստանում դեպքեր եղել է եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»,-նշել է նա և հավելել, որ դա ինքն իր լրագրողական տարիներից է հիշում:

Հարցին՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը կապ ունի՞ Ադրբեջանի հոգևոր հոր՝ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունների հետ, Փաշինյանն ասել է, որ ոչ:

«Դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին: Գուցե շատ մեծ թերություն է, բայց չեմ հետևում, նույնիսկ միջազգային հարթակներում արված հայտարարություններին»,-հավելել է վարչապետը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031