Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը

Ամստերդամում ընթացող Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսն այսօր ընդունել է մի շարք բանաձևեր, որտեղ տեղ են գտել ՀՅ Դաշնակցության կողմից ներկայացված դրույթներ։

Մասնավորապես,  Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին, թույլատրել արցախահայության վերադարձը միջազգային մոնիթորինգի պայմաններում, ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ընդունված բանաձևով նաև կարևորվում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումների շարունակական մոնիթորինգը՝ ներառյալ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը։

Կոնգրեսի որդեգրած բանաձեւերից «Խաղաղության, բարօրության և ներառականության խթանումը Եվրոպայում և նրա հարևան տարածաշրջաններում» բանաձեւում, Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը նշում է.

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը միջազգային վերահսկողության ներքո և պահպանի տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգությունը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի ժողովրդավարական ընդդիմությանը։ Մենք ընդգծում ենք Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների շարունակական մոնիթորինգի կարևորությունը, ներառյալ՝ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը»։

Կոնգրեսը PES-ի բարձրագույն ժողովն է, որտեղ քննարկվում է համաեվրոպական այս խոշոր կուսակցության նախընթաց գործունեությունը, որոշվում ռազմավարական և ծրագրային քաղաքական առաջնահերթությունները, ընտրվում է կուսակցության նոր գործադիր մարմին։

PES- ին իբրև լիիրավ անդամ անդամակցում են եվրոպական 33 կուսակցություններ, իբրև ասոցացված՝ 13, իսկ դիտորդ անդամների թիվը 15-ն է։ Անդամակցության կարգավիճակը կախված է Եվրոպական միության հետ պատկան երկրի հարաբերությունների բնույթից։ ՀՅ Դաշնակցությունը մեր տարածաշրջանում PES-ին անդամակցող միակ քաղաքական ուժն է։

Այս կուսակցության հետ միջկուսակցական կապերի շարունակական զարգացումը ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է։

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը ներկայացնում են Գասպար Կարապետյանը, Սարինե Աբրահամյանը, Գևորգ Ղուկասյանը, Նարոդ Նորամանյանը։ Նախատեսվում է ՀՅԴ պատվիրակության ակտիվ մասնակցությունը Կոնգրեսի աշխատանքներին, հանդիպումներ բազմաթիվ երկրների սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի քննարկում։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031