Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

«Թէատրոն» միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև

«Թէատրոն» միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Կապանում, Գորիսում, Գավառում և Երևանում, իր շուրջ է համախմբել լայն ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցների, Հայաստանից ոլորտի մասնագետների և հետաքրքրասեր արվեստասերների։ Փառատոնի ընթացքում անցկացվում են վարպետության դասեր, աշխատարաններ, սպասվում են բացառիկ պարային ներկայացումների ցուցադրություններ և այլ հետաքրքիր նախաձեռնություններ։Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ փառատոնը մեր մշակութային կյանքի կարևոր ձեռքբերումներից է. այն ոչ միայն ներկայացնում է բարձրարվեստ և բազմազան ծրագրեր, այլև ծառայում է մի մեծ նպատակի՝ զարգացնում է միջմշակութային երկխոսությունն ու խթանում է մշակութային բազմազանությունը, խորացնում է ֆրանկոֆոնիայի արժեքների տարածումն ու ճանաչումը Հայաստանում։«Երևանը միշտ էլ եղել է մշակույթի և արվեստի քաղաք, և մեր բեմերը բաց են ստեղծագործական մտքի, նորանոր գաղափարների և համարձակ փորձերի համար, ուստի պատահական չէ, որ հյուրընկալում են այսպիսի գեղեցիկ ու նշանակալի նախաձեռնություններ»,-ասաց Հովհաննիսյանն ու ընդգծեց՝ Երևանի քաղաքապետարանը «Թէատրոն» փառատոնի գլխավոր հովանավորն է և փառատոնի անցկացման համար տրամադրել է 20 մլն դրամ։«Թէատրոն»-ի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյանը երազել է Հայաստանում անցկացնել ֆրանկոֆոն միջազգային փառատոն, որը կհամախմբի աշխարհի նշանավոր ֆրանկոֆոն արվեստագետներին։ «Մեր տեսլականն ու երազանքն այն է, որ մի օր Հայաստանը դառնա մշակութային հանդիպումների վայր ֆրանկոֆոն արվեստագետների համար, որպեսզի նրանք ամեն տարի միմյանց հրաժեշտ տալիս խոստանան հաջորդ տարի կրկին հանդիպել Հայաստանում։ Հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի, քանի որ մեր նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կլինեն նորանոր համագործակցություններ և հնարավոր կլինի հյուրընկալել ծանրակշիռ արտիստների, իսկ հետագայում մեր արտիստները կկարողանան մեկնել արտերկրի ու մեր գործընկեր երկրների հետ ստեղծել նորանոր համագործակցություններ»,-ասաց Խաչատրյանը։Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել ֆրանսիացի հանրահայտ պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ «Թէատրոն»-ի երևանյան բացմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, արվեստասերները հնարավորություն կունենան դիտել Մուրադ Մերզուկիի «Պիկսել» պարային ներկայացումը։ Նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում հնարավոր կլինի վայելել Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր. Մոտեցում 1. Հակադրություն, Մոտեցում 17. Բացում» պերֆորմանսը։ Նույն օրը «Զանգակ» գրատանը տեղի կունենա Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների ժողովածուի շնորհանդեսը։ Նշանակալի իրադարձություններից են նոյեմբերի 3-ին Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում կայանալիք աշխատարանը՝ Մուրադ Մերզուկիի և Կադեր Ատուի մասնակցությամբ և նոյեմբերի 3-ի երեկոյան Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր. Մոտեցում 1. Հակադրություն, Մոտեցում 17. Բացում» պերֆորմանսի և Կադեր Ատուի PRELUDE պարային ներկայացման ցուցադրությունները։
Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, փառատոնն արժևորում է Երևան-Մարսել, Երևան-Լիոն քույր քաղաքների համագործակցությունը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ «Թէատրոն»-ի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031