Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Իշխանությունը Երևանի, Գյումրիի, Փարաքարի, Վանաձորի, Ալավերդու, Գորիսի և մյուս համայնքների օրինակներից ելնելով որոշեց Վաղարշապատում գնալ ոչ թե հետընտրական, այլ նախընտրական կեղծիքի․ Թևանյան

Նախ շնորհակալ ենք բոլոր այն քաղաքացիներից, ովքեր գաղափարական, սկզբունքային, պետականամետ, ծրագրային ու քաղաքական քվեարկություն իրականացրեցին՝ ձայնը տալով ընդդիմադիր ուժերին ու մասնավորապես՝ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Դա պարտավորեցնող է՝ անկախ արձանագրված տոկոսներից։

Մենք շատ բարձր ենք գնահատում մեզ տված յուրաքանչյուր քվե։ Լավ է, որ «Մայր Հայաստանը» ներկայացված կլինի Վաղարշապատի ավագանիում, բայց վատ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերարտադրվեց:

Մենք այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ մեկ ամսում, թիմային լուրջ աշխատանք կատարեցինք՝ քաղաքականացնելով ընտրությունները, զգալիորեն նպաստելով ընտրության մասնակցության տոկոսի ավելացմանը, ձևավորելով պայքարի միջավայր։ Շնորհակալ եմ և՛ Վաղարշապատի մեր թիմակիցներից, և՛ «Մայր Հայաստանի» մեր մեծ ընտանիքից՝ միասնական ջանքերի և անմնացորդ ներգրավվածության համար։

Որքան էլ որ իշխանությունները ճնշումներ բանեցրեցին, մերոնց վրա գործեր «կարեցին», զանազան քստմնելի քայլերի գնացին, միևնույն է մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանն ու Դավիթ Կարապետյանը նախկինում իրենց ղեկավարած համայնքներում 1–ին տեղը զբաղեցրեցին՝ զգալիորեն հետ թողնելով «Քաղաքացիական պայմանագրին»։

«Մայր Հայաստանն» այսուհետ ներկայացված կլինի ՀՀ երեք խոշոր համայնքների ավագանու կազմերում՝ Երևան, Գյումրի, Վաղարշապատ։ Մենք քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը ներկայացնող միակ ուժն ենք, որը մասնակցել է վերջին 2 տարում այդ խոշոր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ու արձանագրել է դրական արդյունքներ։

Ինչ վերաբերում է Վաղարշապատում իշխանության վերարտադրությանը, ապա այն, բացի վարչական ու այլ տիպի ռեսուրսների կիրառումից, տեղի ունեցավ նախընտրական կեղծիքի ու հասարակության լայն շրջանակների համար անտեսանելի գործընթացների միջոցով, որը առանձին վերլուծության ու գնահատականի է արժանի, և որը վերաբերում է համապետական ընտրություններին։

Իշխանությունը Երևանի, Գյումրիի, Փարաքարի, Վանաձորի, Ալավերդու, Գորիսի և մյուս համայնքների օրինակներից ելնելով որոշեց գնալ ոչ թե հետընտրական, այլ նախընտրական կեղծիքի ու փորձելու է նույն տեխնոլոգիան կիրառել նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դրա հակաթույնը կա և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու հնարավորությունը կա, բայց եթե ընդդիմադիր դաշտում քաղաքական կոդով առաջնորդվեն, այլ ոչ թե բաժանեն դեռևս «չսպանված արջի» մորթին։

Վաղարշապատին ու համապետական գործընթացին դեռ առիթներ կլինեն անդրադառնալու։ Ասելիք և ամենակարևորը՝ անելիք շատ կա։ Աշխատելու հսկայական դաշտ կա․ և բոլորս պետք է ամենօրյա ռեժիմով աշխատենք։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031