Skip to main content

Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Լրահոս

Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլլարի հասնող արժեքով սեփական տներ․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հերթական ՔՊ-ականն է այս օրերին արդարանում իր գնած թանկարժեք անշարժ գույքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Կոռուպցիայի դեմ «պայքարող» այսօրվա իշխանության ներկայացուցիչներին շատ պարզ ու հրապարակային մի հարց ունեմ՝ եկեք հենց իմ օրինակով, շատ հասարակ վերլուծությամբ հասկանանք, թե իսկապե՞ս դուք զրո հանդուրժողականություն ունեք կոռուպցիայի նկատմամբ, թե՞ ստում եք։ Մասնավորապես ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլլարի, ընդհուպ՝ մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող արժեքով սեփական տներ, մի քանի բնակարաններ, լավ, թեկուզ մասամբ հիփոթեքով, այն ի վերջո փակել է պետք։ Ինքս երկար տարիներ եղել եմ պետական ծառայության մեջ, զբաղեցրել եմ շատերիցդ ավելի բարձր ու հատկապես ազդեցիկ, լծակներ ունեցող պաշտոններ, մասնավորապես Շիրակի մարզի, ապա Երևան քաղաքի դատախազն եմ եղել, ՀՀ գլխավոր դատախազության տարբեր վարչությունների պետ, մինչ այդ էլ եղել եմ քննիչ, դատախազության դատախազ, ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ և այլն։ Սակայն պետական ծառայության ընթացքում որևէ անշարժ գույք՝ տուն, բնակարան, կամ շոշափելի նյութական արժեք ձեռք չեմ բերել, իմ սոցիալական վիճակում որևէ էական փոփոխություն չի եղել, մինչև օրս էլ ապրում եմ իմ հորական տանը, որտեղ անցել է պատանեկությունս, երիտասարդությունս ու վստահաբար՝ նաև ծերությունս, քանի որ աշխատանքի դիմաց օրինական կարգով, պետության կողմից տրված դրամական բավարարումն ինձ չէր կարող այլ հնարավորություն ընձեռել։ Նշվածի համար իհարկե շատ հպարտ եմ, հակառակն եմ անբարոյականություն համարում։ Ասածս հստակ ապացուցելի երևույթ է, ունեմ շրջապատ, հարազատներ, մտերիմներ, հարևաններ, ծանոթներ, ովքեր ինձ թույլ չեն տա ստել։ Բայց դարձյալ անդրադառնամ ձեզ՝ ՔՊ-ականներ ու ՔՊ-ամերձներ, ինչպե՞ս է ստացվում, որ դուք բազմոցի վրայից եկաք ու պաշտոնի ուժով դարձաք այդպիսին, բայց միաժամանակ պնդում եք, թե իբրև կոռուպցիան ատող եք։ Գուցե այն կարծիքին եք, որ շնորհակա՞լ պետք է լինենք, որ «նախկին» որոշ օդիոզ պաշտոնյաների նման դեռ չունեք մի քանի միլիոն դոլլարանոց դղյակներ, ունեցվածք կամ ի՞նչ իմանանք, որ չունեք ու պարզապես ՀՀ-ում ցուցադրելու հարցում նրանց նման «միամիտ» չեք։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031