Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Եկեք չբզբզանք, թողեք գնանք խաղաղության, հերիք է ժողովուրդ ջան. Սասուն Միքայելյան

Այսօր պետականություն ունենք, թողեք գնանք խաղաղության, հերիք է ժողովուրդ ջան, մենք պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք:  Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է: Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել, պատմություն ուսումնասիրեք, կիմանաք՝ Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարելը, Մխիթար Սպարապետին վերացնելը: Վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ: Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք ու զինամթերք էր առնում, էդ ու՞մ գլխին պետք է թափվեր, մեր գլխին, չէ՞: Մեղավոր չենք փնտրում, բայց միշտ էլ եղել է դավաճանություն»,- նշել է նա:

Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բանակում ծառայության ժամկետի կրճատումը՝ Սասսուն Միքայելյանը պատասխանեց, որ հետևանքներ չի կարող տալ.

«Ոչ մի հետևանք չի կարող տալ, որպես պաշտպանողական բանակ՝ արդեն ոչ մի հետևանք էլ չի ունենա, այսօր մեծ թվաքանակով մարդիկ զորավարժություններ են լրացնում, ընթացքում էլ՝ կամաց-կամաց պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի, սահմանապահ զորքերը կանգնած են ու կանգնելու են ամբողջ սահմանի երկայնքով»:

Անդրադառնալով բանակից գումարով ազատվելու մասին քննարկումներին՝ Միքայելյանը նշեց, որ դա իրեն չի հետաքրքրում, քանի որ դրանք պարզապես քննարկումներ են:

«Դե դա քննարկում է, ինձ չի հետաքրքրում, լուրջ բան չի: Երբ որ դարձա պատգամավոր, կպատասխանեմ ձեր հարցին: Ժամանակի ընթացքում քննարկվել է՝ ինչն է օգուտ բանակին, ինչը վնաս: Դա ընթացքում կերևա, ես հիմա այդ հարցին չեմ ուզում պատասխանել»:

Հարցին,  թե կարծու՞մ է արդյոք, որ բանակն այժմ կազմաքանդված է, պատասխանեց.

«Ոչ, ոնց կարող է բանակը կազմաքանդ լինի, ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031