Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

«Ասում է՝ կոկորդումս ինչ-որ բան կա, շունչս կտրում է». ահազանգում է Բաքվում 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդին

Բաքվի զինվորական դատարանում այսօր 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդին անթույլատրելի է համարում դատավճիռը:

«Իրավունք չունեին իրեն 19 տարի դատել, էդ որ ասում են՝ ինքը Խոջալուի ցեղասպանությանը մասնակցել, սաղ սուտ է, ինքը դրա հետ ընդհանրապես կապ չունի», — «Ազատությանն» ասաց Արմեն Բաբայանը:

Մադաթ Բաբայանը Մարտակերտի Գետավան գյուղում էր ապրում, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ նա գյուղը լքել չէր հասցրել և հետագայում գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից:

Բաքուն 74-ամյա հայ տղամարդուն մեղադրում է այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու մեջ: Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, այսօր հրապարակելով դատավճիռը, նշում է, որ թեև Բաբայանին ցմահ ազատազրկում էր սպառնում, բայց հաշվի առնելով նրա տարիքը՝ դատախազը պահանջել է 20 տարի: Դատավորն էլ մեկ տարով նվազեցրել է պատժաչափը:

Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել:

Ադրբեջանական լրատվամիջոցը պնդում է, թե Մադաթ Բաբայանն ընդունել է մեղքը: Մինչդեռ նրա որդին՝ Արմենը, վստահ է, որ հորը պարզապես ստիպել են ասել այդ ամենը:

«Հիմա ես էլ որ լինեմ այնտեղ, ինձ էլ էդ օրը գցեն, ես էլ կխոստովանեմ, ստից տեղը կասեմ, որ կռվել եմ, 100 հոգի մարդ եմ սպանել: Սաղս էլ գիտենք, ով ընկնում է էնտեղ, պետք է խոստովանի, բայց ինքը կապ չունի դրա [Խոջալուի դեպքերի] հետ», — ասաց նա:

Մադաթ Բաբայանի որդին հույս ուներ, որ հորն ազատ կարձակեն, բայց տեղեկանալով 19 տարվա ազատազրկման մասին՝ հույսը կորցրել է:

Որդին ահազանգում է հոր առողջական լուրջ խնդիրների մասին. արդեն մեկ տարի է՝ 74-ամյա Բաբայանը կոկորդի հատվածում խեղդող ցավեր ունի, տղան կասկածում է, որ հոր մոտ քաղցկեղ է զարգացել, բայց տեղյակ չէ, թե արդյոք նրան բժիշկ այցելել կամ զննել է:

«Երեկ էր զանգել, իր առողջական վիճակը շատ վատ էր, չէր կարողանում խոսել: Ասում է՝ կոկորդս ինչ -որ բան կա, խանգարում է, շունչս կտրվում է, չեմ կարողանում խոսել: Մի տարի է, որ դա առաջացել է իր մոտ: Ուռուցքի նման մի բան է», — պատմեց որդին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031