Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից ու իբր առանձին է դրա շուրջ բանակցում. ադրբեջանագետ

Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը կամա թե ակամա չդառնա շոուի մաս։ Խնդիրն ինձ համար այն չէ, որ ամերիկյան կողմը որոշել է խաղաղության շոու անել և մեզ դրա մաս սարքել․ ես առնվազն հասկանում եմ, որ դա որոշ ժամանակով զսպում է Ադրբեջանի ախորժակը, ուստի դրան վատ չեմ կարող նայել։ Ինձ համար այս ամենի մեջ խնդրահարույց է խաղաղության շոուն ֆունդամենտալ խնդիրների լուծմանը չուղղելու քաղաքականությունը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Ես լսել եմ «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստի ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի ելույթը։ Վերջինս պատմում էր, թե Թրամփը ինչ անձնական երջանկություն է ապրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակներում գերիների ազատ արձակման հարցում իր ցուցաբերած միջնորդությունից։ Նա պատմում է, որ Թրամփը երբեք չի մերժել գերիների ընտանիքների հետ հանդիպման առաջարկները։ Կարճ ասած՝ հատուկ շեշտադրում էր արվում գերիների հարցի վրա, քանի որ գերիների ազատ արձակումը շատ ուղիղ և աներկբա կապված է խաղաղության մասին խոսակցության հետ։

Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից ու իբր առանձին է դրա շուրջ բանակցում։ Թրամփը մեր գերիների մասին խոսել է օգոստոսի 8-ին, Վենսը դրա մասին խոսել է Բաքվում։ Բավական է Թրամփի կես խոսք, և ես վստահ եմ՝ Ալիևը ռիսկ չի անի այդ մարդկանց երկար պահել Բաքվում։ Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է։ Պետական շահը սպասարկող ղեկավարը կասեր՝ հարց չկա, կմասնակցեմ շոուին, բայց դու էլ այնպես արա, որ իմ քաղաքացիները կարճ ժամկետներում վերադառնան Հայաստան, որ ես երես ունենամ խաղաղությունից խոսելու, ոչ թե խաղաղություն բեմադրեմ մեկի հետ, որը իմ հայրենակիցներին լիովին անտեղի ու անհիմն կոչում է «նացիստ»․․․»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031