Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ինչ էլ անի՝ Աննա Հակոբյանը հանցագործ է․ Սաթիկ Սեյրանյան

Սաթիկ Սեյրանյանը գրում է․
Նախ, դա հստակ մանիպուլյացիա է, օտարերկրյա կենտրոններում լավ տեխնոլոգների կողմից մշակված ցինիկ PR տեխնոլոգիա: Հազար ներողություն, բայց սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն: Սրանք կարմիր բոլոր գծերը վաղուց հատել են:
Գառան մորթի հագած գայլից ավելին սպասել չի կարելի:
Որևէ մեկդ հաստատ ամուսնալուծվելիս տեղը տեղին բեմականացված շոուով շորթ վիդեո-կապիկություն չեք նկարում, տուփերը, քըրչ ու փալասը նկարում…
Չալոն շատ բան գիտի… սրանք ամեն ինչի ընդունակ են, միայն թե իշխանություն պահեն:
Առաջին հերթին, սա նշանակում է՝ իշխանության խայտառակ ցածր վարկանիշ, վախ, խուճապ: Նույնիսկ ՔՊ-ականներն են, մեղմ ասած, «զզվել» սրանցից:
Երկրորդը. Պատմության մեջ շատ են եղել նման դեպքեր, երբ այդ ցինիկ տեխնոլոգիան կիրառվել է: Օրինակ, երբ 2011-ին Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմը և նրա կինը ՝ լուրջ կոռուպցիոն սկանդալներով և դատական գործընթացներով հայտնի Սանդրա Տորեսը, ամուսնալուծվեցին «հանուն երկրի»։ Ալվարոյի կինը հայտարարեց. «Ես ամուսնալուծվում եմ ամուսնուցս, բայց ամուսնանում եմ ժողովրդի հետ»։ Իսկ թե ինչու նրանք այդ կեղծիքը բեմադրեցին և ինչ եղավ հետո, կկարդաք, շատերն էլ գիտեն:
Նման քայլերի հաճախ դիմել է նաև Սիլվիո Բեռլուսկոնին. նա իր քաղաքական կարիերայի ընթացքում մի քանի անգամ օգտագործել է ամուսնալուծության և նոր սիրավեպերի թեման՝ ուշադրություն շեղելու համար։ Հենց նրա դեմ կոռուպցիոն սկանդալներ էին բռնկվում, հանրայնացնում էր իր ընտանեկան թաշկինակով դրամաները, սիրավեպերը։ Նպատակը՝ էժանագին սերիալային թեմաներով մարդկանց ուշադրությունը իրենց քաղաքական ձախողումներից շեղել:
Հանցագործ այս զույգը ամուսնալուծվել է, թե ոչ՝ թքած այդ ամենի վրա, դա յուրաքանչյուրի անձնական գործն է, ոչ թե բոլորի ափսեների լանգետը: Որևէ մեկիս չի հետաքրքրում՝ ով ում հետ և որքան ժամանակ է քնում, քնում է, թե՞ ոչ:
Սրա մասին էլ Չալոյից լավ ոչ ոք չգիտի…
ԵՎ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. ԻՆՉ ԷԼ ԱՆԻ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՆԱ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է, ՀԱՆՑԱԿԻՑ Է ԵՎ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ՝ ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ:
Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն պետք է կրեն պատերազմ հրահրելու, Արցախը հանձնելու, 5000-ից ավելի զոհերի, Հայաստանի տարածքներից հանձնելու, թշնամուն մեր երկիր բերելու, զոհվածների ծնողների նկատմամբ կատարած հանցանքների, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների, պետությանը պատճառած վնասների, կոռուպցիայի, թալանի համար…
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031