«Առաջարկ Հայաստանին»․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) | Զազրելի է՝ ՔՊ-ն ասում է՝ մեզ մանդատ տվեք, մտնենք եկեղեցու դաշտ, հեռացնենք Վեհափառին. Էդմոն Մարուքյան | Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել․ ես Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Առաջ» կուսակցության հետ կշարունակեմ պայքարել. Սեյրան Օհանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ TRIPP-ը առկախվելու է, ոչ միայն Իրանն է դեմ, այլև ՌԴ-ում են նեղանում. Կարինե Գևորգյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հաջողության մեջ համոզված եմ,հարվածներից ուժեղացել ենք, շնորհակալ եմ ընդդիմությանը, իշխանությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանից չեմ վախենում՝ վախենամ, որ դառնա բոմժ՝ մինչև տարվա վերջ. Նիկոլ Փաշինյան | Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան | «Ֆայլաբազարի» հանդեպ հեգնանք չունեմ, ինքս բանվորություն շատ եմ արել, աշխատող մարդկանց հարգում եմ. Փաշինյան | ՈՒՂԻՂ. Մերձավոր, Միջին Արևելքի մարտահրավերները, հնարավորությունները. գիտաժողով | Առաջիկայում կարող են Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթեր իրականացվել. Նիկոլ Փաշինյան | Միջազգային կյանքում ընդունված է, որ մարդիկ թոշակի տարիքը օգտագործեն ճամփորդելու համար, մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, պետք է գամված չլինեն. Նիկոլ Փաշինյան | «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է․ ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը | Փաշինյանը փորձում է բացատրել, թե ինչու ընդդիմադիր որոշ ուժերին քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ» | Կառավարությունն անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևբույր համայնքում հարգել են հրամանտար Հրաչ Թադևոսյանի հիշատակը՝ հիշելով նրա սխրանքները

Լրահոս

Վերջնական որոշում կայացնելու համար դժվարին իրավիճակ է ստեղծվել նաև ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի մոտ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․
Իր անդամ երկրների համար ՄԱԳԱՏԷ-ի պատրաստած կոնֆիդենցիալ զեկույցը հաստատել է, որ Իրանը մինչև 60% հարստացված ուրան էր պահում Սպահանի ստորգետնյա բունկերներում:
Ըստ REUTERS միջազգային լրատվականի՝ ՄԱԳԱՏԷ-ն զեկույցում նշում է նաև, որ Թեհրանն արգելել է ատոմային գործակալության տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ, ուստի պաշարների ճշգրիտ չափը և ծրագրի վիճակը ներկայումս համարում են անհայտ: Իսկ օբյեկտներ մուտք գործելու անհնարինության պայմաններում Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ միջազգային վերահսկողությունը գործնականում կորսվել է։
Տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Մեծ Բրիտանիան տարհանում է իր դեսպանատան աշխատակիցներին Իրանից, ինչպես նաև քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Իսրայել:
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելում իր դասպանատան աշխատակիցներին լքել երկիրը։ Իրանում Ռուսաստանի դեսպանատունը տարհանում է իր աշխատակիցներին։
Չինաստանը և Ղազախստանը կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Իրանի և Իսրայելի տարածքը։
Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան և Շվեդիան խորհուրդ են տալիս չմեկնել Իսրայել և լքեն Իրանի տարածքը։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը, Իսրայելը և Լիբանանը։
Գերլարված տարածաշրջանի պայմաններում, Օմանի ԱԳ նախարար Բադր Ալբուսաիդին, նախօրեին Ժնևում կայացած բանակցություններին մասնակցելուց անմիջապես հետո՝ չհայտարարված այցով այսօր մեկնել է Վաշինգտոն: Նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
Հանդիպումը նպատակ ունի փնտրել Իրանի դեմ ռազմական հակամարտության հնարավոր բռնկումը կանխելու ուղիները: Ալբուսաիդին վերջին ամիսներին կարևոր միջնորդական դեր է խաղացել՝ նպաստելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի հաղորդակցությանը։ Բարձր մակարդակի հանդիպումների շարքը ընդգծում է դիվանագիտական ​​ուղիները պահպանելու շարունակական ջանքերը՝ այն պայմաններում, երբ բոլոր կողմերը փայլուն գիտակցում են, որ մասշտաբային ռազմական գործողություններն աղետալի են լինելու ողջ Մերձավոր Արևելքի համար։
Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե բոլոր տեսակի բանակցությունները ձախողվեն:
Վերջնական որոշում կայացնելու համար դժվարին իրավիճակ է ստեղծվել նաև ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի մոտ: Երկու լիդերներին անհրաժեշտ է անվիճելիորեն հաղթանակած դուրս գալ այս իրավիճակից, բայց ո՞րն է դրա ամենաերաշխավորված ճանապարհը: Թիրախային հարվածներ հասցնելու համար անհրաժեշտ բոլոր ուժերն ու միջոցները նախապատրաստված են: Բայց ո՞վ է սկսելու առաջինը: Բացի այդ՝ կողմերից ոչ մեկը երաշխիք չունի նախաձեռնվող հակամարտության մասշտաբային տարածումը թույլ չտալու և անհրաժեշտ պահին այն դադարեցնելու կարողության հարցում:
Հուսանք, որ դիվանագիտությունն ու քաղաքական ջանքերն ավելի զորեղ կգտնվեն, քան բալիստիկ հրթիռները, բազմաֆունկցիոնալ ավիացիաներն ու ռազմավարական նավատորմերը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930