Հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը․ Մարիաննա Ղահրամանյան | Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով. Գոհար Մելոյան | Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը. «Ուժեղ Հայաստան» | Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը | Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին, ապահովելու ժամանակակից կրթություն. Արման Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է կրթական ծրագրերը | Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան | Ամոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ (տեսանյութ) | Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի. Գևորգ Ստեփանյան | Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման․ Արմեն Հարությունյան | Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի շուրջ Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցությունները կկայանան ապրիլի 17-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջնորդություն ենք ներկայացրել Կարապետյանի խափանման միջոցի հարցը հրատապ քննելու մասին. Վարդևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հարգելի դատախազին խորհուրդ կտամ մինչև վաղը՝ 10.30-ի նիստը, ինքնաբացարկ հայտնել. Լիանա Գասպարյան | «Էն, ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ․ Լուիզա Սարգսյան | ՇՏԱՊ. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը | Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան

Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։ Առաջիկայում այդ շարքերն էլ ավելի են ավելանալու, կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին։ Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ։ Համոզված ենք՝ միայն համախմբվածությամբ և տարբեր ոլորտների փորձն ու գիտելիքը միավորելով կարելի է ձևավորել այն օրակարգը, որն իսկապես կծառայի Հայաստանի զարգացմանը։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Այս օրերին Գագիկ Ծառուկյանը շարունակում է ակտիվ հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Չնայած այս շրջանի ծանրաբեռնվածությունն իսկապես ահռելի է, նա փորձում է որևէ մեկին չնեղացնել՝ հնարավորության սահմաններում անձամբ հանդիպել, լսել և քննարկել առաջարկները։ Պատճառը պարզ է․ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ձևավորվում է սրտացավ մարդկանց գաղափարների և առաջարկությունների հիման վրա։

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող համախմբվածությունը և նրա առաջ քաշած վերկուսակցական, հանրային «Նոյյան տապան»-ի գաղափարը հայտնի շրջանակներում որոշակի ցնցումներ է առաջացրել։ Հնչող տեսակետների մի մասն անգամ դժվար է քննադատություն անվանել, քանզի ասելիքի բացակայությամբ պայմանավորված կենցաղային վիրավորանքների մակարդակի վրա է՝ տեղափոխված անձնական հարթություն։ Չեմ զլանա ու հերթական անգամ կոչ կանեմ բոլորին պահպանել քաղաքական խոսույթի կոռեկտության սահմանները։ Իսկ եթե այդ սահմանները խախտվեն, ապա ապակենտրոն հակազդեցությունը կլինի անխուսափելի ու նման խոսույթով հանդես եկողներին հասկանալի լեզվով։ Սա՝ ի գիտություն։

Մենք ուշի ուշով հետևում ենք տարբեր «մայրցամաքների» կողմից իրականացվող և հայ հանրությանը հրամցվող սոցիոլոգիական հարցումներին և ուզում ենք ասել՝ իրականությունը միանգամայն այլ է: Մենք շատ լավ տիրապետում ենք հանրային տրամադրություններին։ Այնպես որ, բոլորին հորդորում ենք չփորձել տարբեր պատվիրատուների կողմից «պատվերով համերգի» սկզբունքներին համապատասխանող սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930