Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան | Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում | Ո՞ւր են ընկերներդ, Տկզար. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մարությանին | Սազն առած գովերգելո՞ ւ են միջազգային հանցագործ Ալիեւի վարչակազմը․ Նարինե Դիլբարյան | Զազրելի իրականությունն ու ատելության մթնոլորտը բացառապես այս Կառավարության մեղքն է. Թովմաս Առաքելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ գերիների հարցը լուծված չէ, նորություն չկա. Արարատ Միրզոյան | Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց. Փաշինյանին ասել էր՝ պատասխան եք տալու մեր նահատակված հերոսների համար | Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. Ստեփան Դանիելյան | Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին | Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալ հետպшտերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալ ժամանակակից պետություն․ Գագիկ Ծառուկյան | Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Մահացածների թվում երեխաներ կան․ նոր տեղեկություններ՝ ավտովթարից․ ԱՆ | Ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն. Արարատ Միրզոյան

Լրահոս

Արման Թաթոյանը բաց նամակ է ուղղել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատողներին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նկատմամբ քաղաքական միջամտությունը ոչ միայն ակադեմիական ազատության սահմանափակում է, այլ նաև ծանր հարված մեր ազգային հիշողությանը, մեր ինքնությանը։ Այս մասին ասվում է«Միասնության թեւեր»քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի բաց նամակում:

«Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարգարժա՛ն աշխատողներ,

Եթե մենք ունենայինք Հայաստանի շահերը պաշտպանող կառավարություն, առաջինը հենց այդ կառավարությունը պետք է շնորհակալություն հայտներ ձեզ՝ մեր ազգային հիշողությունը, մեր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պատմություններն օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին ներկայացնելու համար, բայց փոխարենը ձեզ ճնշումների են ենթարկում ձեր աշխատանքն անելու համար։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես գիտական հաստատություն չէ․ այն մեր ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության և արդարության պահանջի խորհրդանիշներից է։
Դրա նկատմամբ քաղաքական միջամտությունը ոչ միայն ակադեմիական ազատության սահմանափակում է, այլ նաև ծանր հարված մեր ազգային հիշողությանը, մեր ինքնությանը։
Մեր պատմության մեջ երբեք չի եղել ավելի արդար պայքար, քան հայ ժողովրդի պայքարն Արցախում խաղաղ և անվտանգ ապրելու համար։ Դա պայքար էր, որ այն, ինչ տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ 1915 թվականին՝ այլևս երբեք չկրկնվի։
Սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ չենք աջակցում խաղաղության հասնելու ջանքերին։
Բայց իրական խաղաղությունն ու հաշտեցումը, որը բոլորս ենք ցանկանում, հնարավոր չէ կառուցել մեր պատմությունն աղավաղելով կամ դրա մասին ստելով։
Հետևաբար, ես ձեզ հայտնում եմ իմ երախտագիտությունը, որ չեք լռում, որ ճշմարտությունն եք ասում և պահպանում եք մեր ազգային հիշողությունը։
ԱՄՆ փոխնախագահ Վենսին ընդունելիս ձեր քայլը կենդանացրեց Ջորջ Օրուելի հայտնի միտքը․ «Խաբեության ժամանակներում ճշմարտությունն ասելը հեղափոխական գործողություն է»»,- գրել է նա։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930