Մակրոնը ոչ մի դատապարտող խոսք չի ասել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմի վերաբերյալ։ Այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Նա չդատապարտեց Իսրայելին, երբ վերջինս պայթեցրեց Թեհրանի վառելիքի պահեստները՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցությանը։ Նրա ներկայիս «մտահոգությունը» պայմանավորված է ոչ թե մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմամբ, այլ մեր պատասխան գործողություններով։ Տխուր է»,- նշել է նա։
















































