Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան | Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում | Ո՞ւր են ընկերներդ, Տկզար. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մարությանին | Սազն առած գովերգելո՞ ւ են միջազգային հանցագործ Ալիեւի վարչակազմը․ Նարինե Դիլբարյան | Զազրելի իրականությունն ու ատելության մթնոլորտը բացառապես այս Կառավարության մեղքն է. Թովմաս Առաքելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ գերիների հարցը լուծված չէ, նորություն չկա. Արարատ Միրզոյան | Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց. Փաշինյանին ասել էր՝ պատասխան եք տալու մեր նահատակված հերոսների համար | Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. Ստեփան Դանիելյան | Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին | Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալ հետպшտերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալ ժամանակակից պետություն․ Գագիկ Ծառուկյան | Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Մահացածների թվում երեխաներ կան․ նոր տեղեկություններ՝ ավտովթարից․ ԱՆ | Ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն. Արարատ Միրզոյան

Լրահոս

573 մլն դրամ՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերությանը․ «Բիդեք»-ը ներգրավված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում

ՀՀ կառավարությունը նախատեսում է շուրջ 350 մլն դրամ հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման նպատակով։ Գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակում համալիրում իրականացվել է շենքերի և ենթակառուցվածքների խնդիրների գույքագրում, որի հիման վրա մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր։ Գրում է factor.am-ը։

Այդ աշխատանքները կատարել է «Գլոբալ Էնջին» ՍՊԸ-ն՝ 738,917,260 դրամ արժեքով, իսկ փորձաքննությունը իրականացրել է «Ա-ԷՌ ՓՐՈՋԵԿՏ ՍՊԸ»-ն՝ 1 մլն դրամով։ Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն՝ ներկայացնելով 573,423,000 դրամ առաջարկ։ Գնումն իրականացվել է օրենքով նախատեսված ընթացակարգով՝ մինչև ֆինանսավորման վերջնական հաստատումը։

Համալիրի կողմից արդեն դիմում է ներկայացվել կառավարությանը՝ անհրաժեշտ միջոցները տրամադրելու համար։ Նշենք, որ «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, սակայն կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին մանդատը վայր դրեց՝ հայտարարելով, որ մանդատից հրաժարվում է ոչ քաղաքական պատճառներով։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Սեդրակյանների ընկերությունը պետական և տեղական բյուջեների հաշվին բազմաթիվ պատվերներ է կատարել շինարարության ոլորտում։

Հիշեցնենք նաև՝ մայիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային է, փոխարենն աշխատանքային է լինելու ապրիլի 18-ի շաբաթ օրը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930