Հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը․ Մարիաննա Ղահրամանյան | Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով. Գոհար Մելոյան | Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը. «Ուժեղ Հայաստան» | Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը | Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին, ապահովելու ժամանակակից կրթություն. Արման Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է կրթական ծրագրերը | Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան | Ամոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ (տեսանյութ) | Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի. Գևորգ Ստեփանյան | Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման․ Արմեն Հարությունյան | Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի շուրջ Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցությունները կկայանան ապրիլի 17-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջնորդություն ենք ներկայացրել Կարապետյանի խափանման միջոցի հարցը հրատապ քննելու մասին. Վարդևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հարգելի դատախազին խորհուրդ կտամ մինչև վաղը՝ 10.30-ի նիստը, ինքնաբացարկ հայտնել. Լիանա Գասպարյան | «Էն, ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ․ Լուիզա Սարգսյան | ՇՏԱՊ. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը | Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին. նա մանրամասներ է պատմում

Նոյեմբերի 7-ին, երբ եկել եմ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անելու, որ որպես 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ու անապահով օգնեն տանիքս վերանորոգել, դա հիմնական պատճառ է դարձել, որ Շենգավիթի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը և պատասխանատու Լյուդվիգը, ով մեկ ամիս առաջ հրաժարական է տվել, անհիմն բացակա դնեն հունվարից մինչև փետրվարի վերջ: Այս մասին Կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացի Աիդա Մխիթարյանը, ով աշխատել է Շենգավիթի վարչական շրջանի կոմունալ բաժնի հսկողության տակ:

«Խնդրանքս մի բան է, որ օգնեք բացահայտենք իրենց ստոր արարքը: Կոմունալ բաժնի պետը՝ Սերգո Սարգսյանն, իր բրիգադի հետ միասին, ինձ անպատիվ խոսքեր է ասել, որը ես ձայնագրել եմ, նաև ինձ ծեծուջարդի են ենթարկել, երբ իրենց ասել եմ իմ աշխատավարձը վերադարձրեք, հլը չհաշված, որ երկու անգամ էլ պրեմիայից են զրկել, բոլոր աշխատողները ստացել են, բացի ինձնից։

Հիմա խնդրանքս մի բան է, որ մեր Կառավարությունը գոնե մի փոքր ինձ օգնի ու աջակցի, որ ես կարողանամ արդարությունը վերականգնեմ»,-նշել է նա:

Քաղաքացին հայտնել է, որ դեպքի մասին տեղյակ են և՛ ոստիկանությունում,  և՛ Քննչական կոմիտեում:

«Քննչականում ասել են, թե Դատախազությունն է փաստաթղթերս ուզել, որ ուսումնասիրի, ես հինգ րոպեի ընթացքում գնացել եմ Դատախազություն, Դատախազությունը փաստացի ասում է, թե նման անուն ազգանունով փաստաթուղթ չեն ուզել, այդպիսի փաստաթուղթ չկա, որպես քննչական վարույթ: Երբ ասացի  ժողովու՛րդ, սուտ եք ասում, այդպիսի բան չկա, ո՞ւր են իմ փաստաթղթերը, իրենք ասացին՝ մենք տվել ենք իրենց, չգիտենք՝ ինչ են արել թղթերը»,-մանրամասնեց նա:

Մխիթարյանն ասաց, որ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, գործընթացը շարունակվում է, դեռ պատասխան չկա: Նա հավելեց, որ այժմ բնակվում է իր վատառողջ մայրիկի հետ, արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում: Ընտանիքի եկամտի աղբյուրը մոր 68,000 դրամ թոշակն է և Աիդայի 36,000 դրամը թոշակը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930