Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պшտերազմ՝ ծանր հետևանքներով. Նիկոլ Փաշինյան

Մենք ասում ենք, որ ակնկալում ենք այս ընտրությունների արդյունքում ունենալ սահմանադրական մեծամասնություն, որովհետև սահմանադրական մեծամասնությունն է, որ կերաշխավորի այն պրոցեսները, մասնավորապես՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում, մենք այն կդարձնենք լիարժեքորեն անշրջելի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը. դա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և այդ շրջանակներն ի՞նչ են ասում: Առաջինը ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը և երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։

Դա ես շատ ուղիղ, առանց սեթևեթանքի, ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով»,-նշել է նա։

Փաշինյանն ասել է, որ ոմանք, ըստ ամենայնի, չեն հասկանում՝ ինչ են ասում, որովհետև, իր համար ակնհայտ է՝ այդ տեքստերն այլ տեղ են գրված, նրանք կարդացողի կարգավիճակում են:

«Իրենց ասածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ Ասեմ, որ առաջիկայում ես այդ թեմային վերաբերող առանձին ֆեյսբուքյան եթեր եմ պլանավորում, ավելի մանրամասն կանդրադառնամ։

Այդ բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ չէ՞ տեքստերը, թե  ինչ են ասում: Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտամ հստակ, մի մասը ենթադրում եմ՝ չի էլ հասկանում ինչ է ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031