Skip to main content

Ես ասում եմ՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը. զգում եք չէ՞ ոնց է գալիս իշխանությունը բռնազավթելnւ կոչը. Արամ Վարդևանյան | Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին. Մելիքյան | «iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում. Կոնջորյան | Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ | Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան | Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ | Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ | Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան | Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան | Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» | Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը. «Հրապարակ» | ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով | ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել | Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին

Լրահոս

ԱՄՆ-ի հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության գագաթնաժողովը նպաստել է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը. ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել երկու երկրների համար հաստատել տևական խաղաղության պայմանագիր և նպաստել է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: Այս մասին գրված է ԱՄՆ Ազգային հետախուզության ամենամյա զեկույցում:

«Խաղաղության գագաթնաժողովի արդյունքները ներառում էին նախնական համաձայնություն խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ և «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղու» ստեղծման պլանները, որը կկառավարվի ԱՄՆ-ի կողմից և կմիացնի Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանին՝ Հայաստանի հարավային տարածքով՝ բացելով առևտրային հոսքերը երկու ազգերի և տարածաշրջանի համար:

Այս զարգացումները նշանակալի շրջադարձ են հայ-ադրբեջանական հարաբերություններում: 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերահսկողության տակ վերցրեց «իր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը Երևանի կողմից աջակցվող էթնիկ հայ բնակչությունից» (չակերտները-Tert.am):

Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել պահպանել Խաղաղության գագաթնաժողովի թափը: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են և այժմ գրեթե գոյություն չունեն: 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը հանել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, ինչին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր անց պատասխանեց նույնատիպ քայլով: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը բենզին է առաքել և թույլատրել ցորենի տարանցիկ փոխադրումները Հայաստան:

Խաղաղության պայմանագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ: Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որպես Հայաստանի մաս. մի քայլ, որը Հայաստանից կպահանջի սահմանադրական հանրաքվե անցկացնել, որի ընդունումը երաշխավորված չէ»,- գրված է զեկույցում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև