Հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը․ Մարիաննա Ղահրամանյան | Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով. Գոհար Մելոյան | Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը. «Ուժեղ Հայաստան» | Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը | Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին, ապահովելու ժամանակակից կրթություն. Արման Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է կրթական ծրագրերը | Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան | Ամոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ (տեսանյութ) | Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի. Գևորգ Ստեփանյան | Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման․ Արմեն Հարությունյան | Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի շուրջ Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցությունները կկայանան ապրիլի 17-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջնորդություն ենք ներկայացրել Կարապետյանի խափանման միջոցի հարցը հրատապ քննելու մասին. Վարդևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հարգելի դատախազին խորհուրդ կտամ մինչև վաղը՝ 10.30-ի նիստը, ինքնաբացարկ հայտնել. Լիանա Գասպարյան | «Էն, ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ․ Լուիզա Սարգսյան | ՇՏԱՊ. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը | Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Հանցավորությունն աճում է, ՆԳՆ-ն «գլուխ է գովում»

2026 թվականի փետրվարի 18-ին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում հնչեցին կրակոցներ։ Օրը ցերեկով տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվեց, վեցը՝ ծանր վիրավորվեցին։ Սա առանձին դեպք չէ, այլ վերջին ամիսներին տեղի ունեցած հանցագործությունների շղթայի մի մաս է։ Փետրվարի 16-ին կրկին սպանություն տեղօ ունեցավ Երեւանի մերձակայքում։ Փետրվարի 21-ին Սեւանում դանակահարությամբ սպանված 19-ամյա զինծառայող։ Մի քանի օրում՝ երեք ծանր հանցագործություն։

ՆԳՆ-ում այս դեպքերից հետո պաշտոնանկություններ տեղի ունեցան, աշխատանքից ազատվեցին ոստիկանության երեք տեղակալները։ Իշխանությունն այս քայլով ընդունեց մեղքը՝ համակարգը «պարտվել» է հանցավորության դեմ պայքարում։ Սակայն մի կարեւոր հանգամանք կա՝ խնդիրը ոչ թե անձանց մեջ է, այլ հանցավորության դեմ պայքարի մեթոդաբանության։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին սպանությունները աճել են 11 տոկոսով։ Հասարակական անվտանգության դեմ հանցագործությունները՝ 8.6 տոկոսով։

Միաժամանակ աճել են նաեւ ապօրինի զենքի շրջանառության բացահայտումները՝ 244 դեպքով, թմրամիջոցների գործերը՝ 685-ով, առգրավված զենքը՝ 42.2 տոկոսով։ Սա «արդյունավետ պայքար» չէ։ Սա ցույց է տալիս, որ զենքն ու հանցավորությունը պարզապես ավելի շատ են դարձել, իսկ դրա իրական պատճառը այլ տեղում է։ Իրավապահ համակարգը վաղուց շեղված է իր հիմնական գործառույթից։

Այն զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով, ընդդիմադիրների նկատմամբ ճնշում գործադրելով, ոչ թե հանցավորության դեմ համակարգային պայքարով, ինչի հետեւանքով «փողոցը» մնացել է վերահսկողությունից դուրս։ ՆԳՆ-ն կարող է խոսել նոր մեթոդաբանությունից, հաշվառման փոփոխություններից, բայց իրականությունը չի փոխվում։ Իրականությունը փողոցում է՝ կրակոցների, սպանությունների եւ աճող բռնության տեսքով։ 2026 թվականը նոր է սկսվել, բայց արդեն պարզ է՝ հանցավորության դեմ պայքարում կրկին ձախողել են, հանցագործությունները ոչ միայն չեն նվազում, այլեւ դառնում են առօրյայի մաս։

Irakanum.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930