Ստեղծված են անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է. Թաթոյան | Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան | Հայաստանը վաճառքի չի դրվելու ընտրություններով. Թաթոյանի ուղերձը քարոզարշավից առաջ | Ո՛չ ռուսները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի 17 աջակից ապօրինի անազատության մեջ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի ելույթը` դատարանում | Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարարը անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին | Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգմամբ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան | Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում, բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննեսի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին | ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանանց հետապնդելու իշխանությունների ձեռագիրը նոր չէ. Իրինա Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ Ալիկը ես չեմ. արդյոք Ալիկ Ալեքսանյանն է աջակցի համար «շալվար գնողը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը խառնվել է իրար, գործ ունենք քաղաքական հետապնդման հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր հացը Սորոսն է ապահովել, մերը՝ մենք ենք վաստակել. հիմա հիբրիդն ո՞վ է. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին

Լրահոս

Իշխանությունն ուղղակի մեկ խնդիր են լուծում՝ դարձնել ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք․ Ալիևը պետք է որոշի, թե մենք ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս. Տաթև Հայրապետյան

«2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։

Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված»,-սա հատված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցից։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը արդեն քանի օր է բառացի տեղեկատվական և հոգեբանական տեռորի են ենթարկում հայ հանրությանը՝ ասելով, որ եթե իրենք չլինեն իշխանության, լինելու է աղետաբեր պատերազմ սեպտեմբերին։ Ընդ որում, ամեն բառ ընտրել են թիրախային՝ «պատերազմ», «սեպտեմբեր»՝ շատ լավ իմանալով, որ իրենց իշխանության ժամանակ մենք 2020-ի սեպտեմբերին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին ունեցել ենք երեք պատերազմ։ Բոլոր աղետաբեր պատերազմները՝ սեպտեմբերների հետ միասին, իրականացել են իրենց իշխանության ժամանակ։

Դա էլ դեռ մի կողմ, իրենք ուղղակի առ ոչինչ են դարձնում ԱՄՆ միջնորդությունը և անձամբ Թրամփի հեղինակությունը։ Իրենք նաև չեղածի հաշիվ են սարքում իրենց ենթակա բոլոր կառույցների թվացյալ աշխատանքը, որոնք վարձատրվում են ՀՀ հարկատուների փողերով։ Իրենք ուղղակի մեկ խնդիր են լուծում՝ դարձնել ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք․ Ալիևը պետք է որոշի, թե մենք ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս, ինչ եկեղեցի, ինչ կրոն, ինչ սահմանադրություն, ինչ արժեքներ, ինչպիսի պատմություն, ինչպիսի մտածելակերպ, ի վերջո թե մենք երբ շնչենք, երբ արտաշնչենք․ սա է «խաղաղության» ՔՊ-ական բանաձևը»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև