Ադրբեջանը պարզաբանել է՝ 960 դոլարի ինչ ապրանք է ներմուծել Հայաստանից | Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը | Հայաստանում 5 նոր ջրամբար կկառուցվի | Հասմիկ Ամիրզադյանը հավատում է, որ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս, որդեգրել է երեք հրաշալի բալիկների. չորս երեխայի մայր է․ Նարեկ Կարապետյան | Ոստիկանությունը պետության ողնաշարն է և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի. Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված նիստին | Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները | «Լիվերպուլը» հաստատել է, որ Էկիտիկեն բաց կթողնի 2026 թվականի Աշխարհի առաջնությունը | Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կարճ զրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ | Բացահայտվել են ընտրակաշառքի նոր դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ և տեսանյութ է հրապարակել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ–ը շատ մեծ հարցականի տակ է. Ռոբերտ Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինտերնետի դարի ոստիկանությունը պետք է լինի ինտերնետի դարի ոստիկանություն. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ պաշտպանյալ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրած անչափահաս երեխա ունի. Լուսինե Մարտիրոսյան | Գալու է ժամանակը, հատ-հատ նշվելու է՝ ով որ երկրի առնվազն ազդեցության գործակալն էր ու ինչ խնդիր էր լուծում, որտեղ` ինչ է ձեռք բերել, ում անունով. Սաթիկ Սեյրանյան | Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները կառավարության զեկույցում և իրականում. 168.am

Լրահոս

«Պատերազմ կլինի, եթե մեզ չընտրեք» Փաշինյանի հայտարարությունը հանցագործություն չէ, քաղաքական գնահատական է. նախարար

Այդ մտքերի արտահայտումը, վստահ եմ, որ հանցագործություն չէ, սա քաղաքական գնահատական է. հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ արդյո՞ք ընտրություններից առաջ իշխանության, այդ թվում գործադիրի ղեկավարի՝ «պատերազմ կլինի, եթե մեզ չընտրեք» հայտարարությունները հանցագործություն չեն։

«Ինչո՞ւ նույն ձևաչափով չենք անդրադառնում, թե ինչի մասին է խոսում ընդդիմությունը, ինչ բառապաշարով։ Ես չեմ մեջբերի, բայց վարչապետն ասել է, որ ընդդիմադիր ուժերը գնում են ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականությամբ, սա նշանակում է, որ գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով, և սա քաղաքական գնահատական է»,- ասաց Գալյանը։

Գալյանը պնդեց, թե ով կլինի իշխանություն, որոշելու է ժողովուրդը՝ ազատ և արդար ընտրությունների հիման վրա, և առաջարկեց համատեղ շարք սկսել՝ քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ասել, թե ինչ չի կարելի անել, օրինակ՝ ատելության խոսք չի կարելի ասել, խտրականությունը արգելված է․

«Բոլոր այդ նախաձեռնություններին պատրաստ եմ միանալ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930