ՏԵՍԱՆՅՈՒԹ․ TRIPP-ը առկախվելու է, ոչ միայն Իրանն է դեմ, այլև ՌԴ-ում են նեղանում. Կարինե Գևորգյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հաջողության մեջ համոզված եմ,հարվածներից ուժեղացել ենք, շնորհակալ եմ ընդդիմությանը, իշխանությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանից չեմ վախենում՝ վախենամ, որ դառնա բոմժ՝ մինչև տարվա վերջ. Նիկոլ Փաշինյան | Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան | «Ֆայլաբազարի» հանդեպ հեգնանք չունեմ, ինքս բանվորություն շատ եմ արել, աշխատող մարդկանց հարգում եմ. Փաշինյան | ՈՒՂԻՂ. Մերձավոր, Միջին Արևելքի մարտահրավերները, հնարավորությունները. գիտաժողով | Առաջիկայում կարող են Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթեր իրականացվել. Նիկոլ Փաշինյան | Միջազգային կյանքում ընդունված է, որ մարդիկ թոշակի տարիքը օգտագործեն ճամփորդելու համար, մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, պետք է գամված չլինեն. Նիկոլ Փաշինյան | «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է․ ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը | Փաշինյանը փորձում է բացատրել, թե ինչու ընդդիմադիր որոշ ուժերին քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ» | Կառավարությունն անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևբույր համայնքում հարգել են հրամանտար Հրաչ Թադևոսյանի հիշատակը՝ հիշելով նրա սխրանքները | Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր | Ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, հարուստ են՝ թող օդանավակայան կառուցեն, «Զվարթնոցից» չօգտվեն. Նիկոլ Փաշինյան | Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ Փաշինյան

Լրահոս

Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, ով, սակայն, նշված ժամանակահատվածից մինչև 2024 թվականի նոյեմբերն ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և իր աշխատանքային պարտականությունները չի կատարել:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տնօրենը, նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ, վերը նշված անձի՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով ԲԿ-ի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 2.238.745 ՀՀ դրամ գումար:

ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Տնօրենի մտերիմ անձին և ԲԿ-ի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 2.238.745 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930