Ստեղծված են անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է. Թաթոյան | Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան | Հայաստանը վաճառքի չի դրվելու ընտրություններով. Թաթոյանի ուղերձը քարոզարշավից առաջ | Ո՛չ ռուսները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի 17 աջակից ապօրինի անազատության մեջ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի ելույթը` դատարանում | Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարարը անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին | Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգմամբ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան | Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում, բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննեսի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին | ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանանց հետապնդելու իշխանությունների ձեռագիրը նոր չէ. Իրինա Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ Ալիկը ես չեմ. արդյոք Ալիկ Ալեքսանյանն է աջակցի համար «շալվար գնողը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը խառնվել է իրար, գործ ունենք քաղաքական հետապնդման հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր հացը Սորոսն է ապահովել, մերը՝ մենք ենք վաստակել. հիմա հիբրիդն ո՞վ է. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին

Լրահոս

Իրականում ԱՄՆ/Իսրայել-Իրան պшտերազմից չափազանց շատ բան է կախված Ադրբեջանի ախորժակի առումով, ինչը Հայաստանի իշխանության վերարտադրման հետ ուղղակի կապ չունի․ Սարգսյան

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով:  Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով։ Պատերազմի համար անհրաժեշտ է մի շարք գործոնների համադրություն, ինչպիսիք են տարածաշրջանային գործընթացները (Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը և դրա ձգձգումը, Թուրքիայի գործոնի ամրապնդումը, Ռուսաստանի ազդեցության շարունակական նվազումը), Հայաստանում առկա իշխանության ինքնապաշտպանության կազմակերպման ունայնությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ։

Իրականում ԱՄՆ/Իսրայել–Իրան պատերազմից չափազանց շատ բան է կախված Ադրբեջանի ախորժակի առումով, ինչը Հայաստանի իշխանության վերարտադրման հետ ուղղակի կապ չունի։

Պատերազմ չի լինի, եթե լինի ուժեղ բանակ, հավասարակշռված դիվանագիտություն և կանխատեսելի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իշխանության չվերարտադրվելն այս առումով ավելի նպաստավոր է:

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն հրահրելուց առաջ անհրաժեշտ են տասնյակ գործոնների առկայություն, մի շարք նախապայմաններ, նախապատրաստական աշխատանքներ, ակտիվ դիվանագիտական գործունեություն և բարենպաստ միջազգային իրավիճակ ու միջավայր։

Փաշինյանի չվերարտադրվելը այդ գործոններից որևէ մեկի վրա ինքնին ազդեցություն չի ունենալու։ Հետևաբար, նման ձևակերպումը լոկ մանիպուլյացիա է»,-գրել է  նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև