Պոլսո հայոց պատրիարքը Ալեն Սիմոնյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու և կառավարության միջև վերջին մեկ տարում ընթացող առճակատման առնչությամբ | «Առաջարկ Հայաստանին»․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) | Զազրելի է՝ ՔՊ-ն ասում է՝ մեզ մանդատ տվեք, մտնենք եկեղեցու դաշտ, հեռացնենք Վեհափառին. Էդմոն Մարուքյան | Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել․ ես Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Առաջ» կուսակցության հետ կշարունակեմ պայքարել. Սեյրան Օհանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ TRIPP-ը առկախվելու է, ոչ միայն Իրանն է դեմ, այլև ՌԴ-ում են նեղանում. Կարինե Գևորգյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հաջողության մեջ համոզված եմ,հարվածներից ուժեղացել ենք, շնորհակալ եմ ընդդիմությանը, իշխանությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանից չեմ վախենում՝ վախենամ, որ դառնա բոմժ՝ մինչև տարվա վերջ. Նիկոլ Փաշինյան | Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան | «Ֆայլաբազարի» հանդեպ հեգնանք չունեմ, ինքս բանվորություն շատ եմ արել, աշխատող մարդկանց հարգում եմ. Փաշինյան | ՈՒՂԻՂ. Մերձավոր, Միջին Արևելքի մարտահրավերները, հնարավորությունները. գիտաժողով | Առաջիկայում կարող են Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթեր իրականացվել. Նիկոլ Փաշինյան | Միջազգային կյանքում ընդունված է, որ մարդիկ թոշակի տարիքը օգտագործեն ճամփորդելու համար, մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, պետք է գամված չլինեն. Նիկոլ Փաշինյան | «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է․ ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը | Փաշինյանը փորձում է բացատրել, թե ինչու ընդդիմադիր որոշ ուժերին քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ» | Կառավարությունն անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը

Լրահոս

Առանց իրապես գործող բանակի և կայուն տնտեսության ձեր «խաղաղությունը» կապիտուլյացիա է, իսկ ձեր «պшտերազմը»՝ պետականակործան արկածախնդրություն․ Սամվել Բաբայան

Հայաստանի քաղաքական դաշտը դադարել է լինել ազգային դիմադրողականության ողնաշարը։ Այն վերածվել է ինքնակործանման թատրոնի, որտեղ գաղափարական մրցակցությունը փոխարինվել է ներքին թշնամանքի նպատակային գեներացմամբ։ Սա այլևս քաղաքականություն չէ: Սա պետականության հիմքերի կազմալուծում և քաղաքական սնանկության ծայրահեղ դրսևորում է։ Այս մասին գրել է Սամվել Բաբայանը։

«Դուք քաղաքական օրակարգը բաժանել եք կեղծ բևեռների, որոնք հավասարապես կործանարար են։ Մեկը վախեցնում է պատերազմով՝ զիջումները մատուցելով որպես փրկություն, մյուսը խոսում է հաղթանակից՝ առանց ռեսուրսների ու հնարավորությունների հստակ հաշվարկի։ «Խաղաղությունը» ոչ թե լոզունգ է, այլ հավասարակշռություն։ Առանց իրապես գործող բանակի և կայուն տնտեսության ձեր «խաղաղությունը» կապիտուլյացիա է, իսկ ձեր «պատերազմը»՝ պետականակործան արկածախնդրություն։

Դուք պետական կառավարման համակարգը դարձրել եք պատասխանատվությունից փախչելու միջոց և նպատակ։ Մարդկանց կերակրելով «ներկաների» ու «նախկինների» մաշված հեքիաթներով՝ դուք փորձում եք լռեցնել հանրային պահանջատիրությունը։ Քանի դեռ ընտրությունը կատարվում է հանուն կամ ընդդեմ անձի, այլ ոչ թե համակարգի, մենք շարունակելու ենք մսխել պետության բոլոր հնարավոր ռեսուրսները։

Այսօր սահմանադրական կարգն, ըստ էության, տապալված է, իսկ օրենքը ծառայում է օրվա քաղաքական նպատակահարմարությանը՝ երկիրը վերածելով կառավարվող քաոսի։ Դուք ժողովրդին զրկել եք բովանդակային այլընտրանքից՝ նրան պարտադրելով ընտրություն կատարել «սևի» ու «սպիտակի» միջև։ Մարդկանց կերակրելով «կուռքերի» ու «փրկիչների» հեքիաթներով՝ դուք գիտակցաբար շեղում եք հանրությանը բովանդակային քննարկումներից։

Հայաստանը վաղուց պառլամենտական երկիր է, սակայն քաղաքական վարքագծում դեռևս համառորեն պահպանվում է անհատի ընտրության կործանարար տրամաբանությունը։

Պառլամենտարիզմի առողջ մեխանիզմը պարզ է. հասարակությունն ընտրում է ծրագիր, օրենսդիրն այն վերածում է օրենքի, իսկ գործադիրն անվերապահորեն իրագործում այն։ Մեզ մոտ ուղիղ հակառակն է։ Քանի դեռ քաղաքացին ընտրում է անձին, այլ ոչ թե համակարգն ու պատասխանատվությունը, մենք շարունակելու ենք արձանագրել համակարգային ձախողումներ։

Մենք հասել ենք կարմիր գծին․ հասարակության լայն շերտերում հաճախ բացակայում է իրավիճակի ամբողջական ընկալումը՝ թե՛ ներքաղաքական զարգացումների, թե՛ տարածաշրջանում առկա բարդ քաղաքական և անվտանգային իրողությունների ազդեցության վերաբերյալ։ Մինչդեռ տարածաշրջանային լարվածությունը և պատերազմական ռիսկերը ուղղակիորեն ազդում են Հայաստանի ապագայի վրա և պահանջում են առավելագույն համախմբվածություն և սթափ քաղաքականություն։ Ուստի դաշտում տեղ չունեն նրանք, ովքեր չունեն թվերով ու ռեսուրսներով հաշվարկված ճգնաժամային լուծումներ։ Մեզ անհրաժեշտ է զարգացման նոր ուղեցույց և օրենսդրական ամուր հիմք, որտեղ կգործեն հակակշիռները, այլ ոչ թե անձի քմահաճույք։

Այսօր միմյանցից ձայներ փախցնելը կամ մանր քաղաքական առևտուրը ոչ թե մրցակցություն է, այլ պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն։ Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը։ Մենք ներքին ճակատներ բացելու շռայլության հնարավորություն չունենք․ ժամանակը պահանջում է միավորվել հավասարակշռող ռազմավարության շուրջ։ Միայն առողջ ուժերի ինստիտուցիոնալ համախմբումն է այն միակ գործիքը, որն ունակ է կանգնեցնել այս ճգնաժամը։

Ես կողմ եմ ինքնակազմակերպված Հայաստանին, որտեղ քաղաքական միավորները գործում են որպես մեկ բռունցք, այլ ոչ թե որպես սեփական ժողովրդից վերջին պատառը խլող ու իրար մեջ բաժանող խմբակներ։

Ժամանակը սպառվում է. ընտրությունը բոլորինս է»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930