«Առաջարկ Հայաստանին»․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) | Զազրելի է՝ ՔՊ-ն ասում է՝ մեզ մանդատ տվեք, մտնենք եկեղեցու դաշտ, հեռացնենք Վեհափառին. Էդմոն Մարուքյան | Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել․ ես Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Առաջ» կուսակցության հետ կշարունակեմ պայքարել. Սեյրան Օհանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ TRIPP-ը առկախվելու է, ոչ միայն Իրանն է դեմ, այլև ՌԴ-ում են նեղանում. Կարինե Գևորգյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հաջողության մեջ համոզված եմ,հարվածներից ուժեղացել ենք, շնորհակալ եմ ընդդիմությանը, իշխանությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանից չեմ վախենում՝ վախենամ, որ դառնա բոմժ՝ մինչև տարվա վերջ. Նիկոլ Փաշինյան | Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան | «Ֆայլաբազարի» հանդեպ հեգնանք չունեմ, ինքս բանվորություն շատ եմ արել, աշխատող մարդկանց հարգում եմ. Փաշինյան | ՈՒՂԻՂ. Մերձավոր, Միջին Արևելքի մարտահրավերները, հնարավորությունները. գիտաժողով | Առաջիկայում կարող են Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթեր իրականացվել. Նիկոլ Փաշինյան | Միջազգային կյանքում ընդունված է, որ մարդիկ թոշակի տարիքը օգտագործեն ճամփորդելու համար, մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, պետք է գամված չլինեն. Նիկոլ Փաշինյան | «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է․ ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը | Փաշինյանը փորձում է բացատրել, թե ինչու ընդդիմադիր որոշ ուժերին քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ» | Կառավարությունն անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևբույր համայնքում հարգել են հրամանտար Հրաչ Թադևոսյանի հիշատակը՝ հիշելով նրա սխրանքները

Լրահոս

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ «Առաջարկ Հայաստանին»

Գյուղատնտեսությունը ոչ թե պարզապես կերակրում է մեր ժողովրդին, այլ հանդիսանում է մեր երկրի ազգային անվտանգության կարևորագույն գործոններից։

Գրված  է «Առաջարկ Հայաստանին» նախագծում։

«Այսօրվա փոփոխական և անկանխատեսելի աշխարհում ոչ մի երկիր չի կարող ապագա ունենալ` առանց կայուն, մտածված գյուղատնտեսական ռազմավարության և զարգացող գյուղատնտեսական արտադրության։

Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ունենալ և զարգացնել կայուն ու բազմաճյուղ գյուղատնտեսություն, և այս ոլորտում պետական քաղաքականությունը պետք է լինի մեր գլխավոր առաջնահերթություններից։

Նշել է Գագիկ Ծառուկյանը։

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

1. Վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը

2. Գյուղը դարձնել ոչ թե գոյատևման, այլ՝ բարեկեցիկ ապրելու և եկամուտ վաստակելու աղբյուր։ Գյուղացու աշխատանքը և գործունեությունը պետք է լինեն եկամտաբեր։

3. Էապես բարելավել գյուղական կյանքի որակը՝ այն հարստացնելով մշակութային, կրթական, առողջապահական և այլ կարևոր բաղադրիչներով։

4. Գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ են պետական ներդրումներ՝ աղքատությունը և գյուղերից բնակչության արտահոսքը նվազեցնելու նպատակով։

5. ՀՀ գյուղատնտեսությունը պահանջում է հատուկ պետական քաղաքականություն և չի կարող դիտարկվել որպես շուկայական տնտեսության սովորական ճյուղ։ Այն իրականացնում է առնվազն չորս կարևոր գործառույթներ․

ա․ պարենային անվտանգության ապահովում

բ․ զբաղվածության կարգավորում և աղքատության հաղթահարում

գ․ տարածքների համաչափ և կայուն զարգացում

դ․ վերամշակման և արտահանման համար հումքի բազայի ձևավորում

6. Հայաստանի բոլոր 10 մարզերի համար անհրաժեշտ է մշակել համալիր զարգացման ծրագրեր՝ հաշվի առնելով խորհրդային տարիներից ձևավորված՝ արտադրական և գյուղատնտեսական մասնագիտացումը։ Միաժամանակ պետք է սահմանել տնտեսության զարգացման ոլորտային առաջնահերթությունները՝ կենտրոնանալով բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների և թվային ծառայությունների ներդրման, ինչպես նաև ժամանակակից մեքենա-տրակտորային կայանների զարգացման վրա։

7. Մարզերում ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացին կլոր տարին վաճառի մթերքը շահավետորեն՝ ունենալով ապահովված շուկաներ և գյուղմթերքի ժամանակակից ընդունման ու մթերման կայաններ՝ փաթեթավորման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքներով, արտադրողի համար ապահովելով հուսալի և արդյունավետ իրացում։

8. Գյուղական համայնքներում գործունեության արդյունավետության բարձրացման համար ստեղծել լիարժեք պայմաններ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով անասնապահությանը, կաթի և մսի իրացման ամբողջ շղթային, սպանդանոցների տեղաբաշխմանը և մատուցվող ծառայությունների որակին։

9. Պետությունը խոշոր ներդրումային ծրագրերին պետք է ունենա մասնակցություն 25–30% բաժնեմասով՝ առաջին 5 տարիներին ապահովելով ապրանքների և ծառայությունների կայուն իրացումը, իսկ բիզնեսի կայացումից հետո իր բաժնեմասը վաճառի ձեռնարկատիրոջը։

10. Անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Առաջիկա երեք տարիներին 1 հա հողամասի ոռոգման ջրի վճարը պետք է սահմանել 1000 դրամ։

11. Տարիներ շարունակ վարկային ծանր բեռը հազարավոր քաղաքացիների կանգնեցրել է իրենց ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ, հատկապես սպառողական և գյուղատնտեսական վարկերի դեպքում, երբ տոկոսները, տույժերն ու տուգանքները հաճախ գերազանցում են մայր գումարը։ Պետությունը՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ, պետք է սահմանի փուլային կարգավորումներ՝ տույժերի մեղմման, վարկային արձակուրդների կիրառման և պարտքերի վերակառուցման համար։ Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 2.5–3%։

Պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանում գյուղատնտեսական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Առանցքային բանաձևեր.

— Պետությունը չի միջամտում այնտեղ, որտեղ շուկան գործում է, բայց պարտավոր է միջամտել այնտեղ, որտեղ շուկան աշխատում է սննդի անվտանգության և արտադրողի եկամտի դեմ։

— Պարենային անվտանգության նպատակը հիմնական ապրանքների երաշխավորված նվազագույն սեփական արտադրությունն է և արտաքին ցնցումներին դիմակայությունը։

— Գյուղատնտեսությունն ազգային անվտանգության տարր է, այլ ոչ՝ ընդամենը շուկա։

— Գյուղմթերքի արտահանումը սկսվում է ոչ թե մաքսակետից, այլ՝ դաշտից, այգուց և ֆերմայից։

Հայաստանի գյուղատնտեսության արդյունավետությունը որոշվում է հետևյալ հիմնական գործոններով.

Ոռոգում. ոլորտի հիմքը

Ուշադրության կենտրոնում պիտի լինեն ֆիզիկական ենթակառուցվածքները, կառավարումն ու արդար բաշխումը, կորուստների նվազեցումը, էներգաարդյունավետությունը։

Սուբսիդիաներ և ապահովագրություն

Սուբսիդիաները և ապահովագրությունը դիտվում են որպես ռիսկերի կառավարման միասնական մեխանիզմ, այլ ոչ՝ որպես ցրված միջոցառումներ:

Տեխնիկա

Առաջնահերթությունը հասանելիությունն է (լիզինգ, սպասարկման կենտրոններ), և ոչ թե՝ տիրապետումը։

Պարարտանյութեր և արտադրության միջոցներ

Պետության խնդիրն է ոչ թե ամրագրել գները, այլ՝ ապահովել մատչելիությունը, կայունությունը և կանխատեսելիությունը:

Արտադրանքի իրացում. շուկան՝ որպես քաղաքականության կենտրոն

Ներքին շուկա

Որակի և գնի հավասար պայմաններում առաջնահերթությունը տեղական արտադրանքն է։

Արտահանում

Արտահանումն արդյունք է, ոչ թե նպատակ:

Որակ և սերտիֆիկացում

Ոչ միայն ԵԱՏՄ, այլև՝ ԵՄ շուկաներ մուտք գործելու նպատակով անհրաժեշտ են.

․ ժամանակակից լաբորատորիաներ

․ հավաստագրման կենտրոններ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930