Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ինքնանպատակ չէ։ Կարևորագույն գերակա կարճաժամկետ խնդիր ենք հռչակել այս իշխանությունների փոփոխությունը և հեռացումն իշխանության ղեկից, որովհետև ակնհայտորեն Հայաստանի Հանրապետություն տանում են անդունդից գլորելու ճանապարհով։ Ասել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Հետևաբար, ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն։ Հակված ենք մասնակցել դաշինքային ձևաչափով, և վերջնական որոշման մասին առաջիկա օրերին կհայտարարենք»,- նշել է նա։
















































