Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան | Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում | Ո՞ւր են ընկերներդ, Տկզար. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մարությանին | Սազն առած գովերգելո՞ ւ են միջազգային հանցագործ Ալիեւի վարչակազմը․ Նարինե Դիլբարյան | Զազրելի իրականությունն ու ատելության մթնոլորտը բացառապես այս Կառավարության մեղքն է. Թովմաս Առաքելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ գերիների հարցը լուծված չէ, նորություն չկա. Արարատ Միրզոյան | Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց. Փաշինյանին ասել էր՝ պատասխան եք տալու մեր նահատակված հերոսների համար | Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. Ստեփան Դանիելյան | Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին | Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալ հետպшտերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալ ժամանակակից պետություն․ Գագիկ Ծառուկյան | Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Մահացածների թվում երեխաներ կան․ նոր տեղեկություններ՝ ավտովթարից․ ԱՆ | Ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն. Արարատ Միրզոյան

Լրահոս

Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը,  «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ Եռաբլուրից բերման էին ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա է իրենց որդիների մահվան մեղավորը։ Ոստիկանությունից հայտարարել էին, թե նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ «ոստիկանների օրինական պահանջը չկատարելու» համար, թեև տարածված տեսանյութերում պարզ երևում էր, որ ոստիկանները որևէ պահանջ չեն ներկայացրել, նախ՝ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաև՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնք հետագայում հաստատվել էին նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։ Քրեական գործը տևական ժամանակ «քնեցվեց», արդյունքում դատախազությունը որոշում կայացրեց ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ապա՝ գործի վարույթը կարճվեց։ Տուժող կողմը, սակայն, չի համաձայնել այս որոշումների հետ և վիճարկել է հիշյալ երկու որոշումները դատական կարգով։

Հակակոռուպցիոն դատարանը 2024թ․ հունվարի 25-ին բավարարել է բողոքը՝ վերացնելով Գլխավոր դատախազության կողմից կայացված՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ քրեական վարույթը պետք է վերականգնվի, իրականացվի նոր նախաքննություն։ Վարույթն իրականացնող մարմինը պետք է վերացնի դատարանի կողմից արձանագրված մի շարք խախտումները, որոնք թույլ էին տրվել նախաքննության ընթացքում։ Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմնի կողմից 1 տարի 2 ամիս տևած նախաքննության ընթացքում չի պարզվել, թե ով է եղել այն անձը, որը հրահանգել է քաղաքացիներին հարկադրաբար հեռացնել «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, ոստիկանների ցուցմունքներում առկա մի շարք հակասությունները չեն պարզվել վարութային գործողությունների ընթացքում, գնահատական չի տրվել Վարչական դատարանի որոշումներին, որով արձանագրվել էր, որ քաղաքացիների կողմից չեն կատարվել վարչական իրավախախտումներ, ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին ժամանակ չի տրամադրվել ենթադրյալ խախտումները վերացնելու համար, հետևաբար, վարչական ձերբակալումն անօրինական է։ Դատարանի որոշման հիման վրա գործը վերաբացվել է, սակայն, ինչպես պարզվեց, նախաքննական մարմինն ավելի քան 1,5 տարի քննելու ընթացքում այդպես էլ նոր տվյալներ ձեռք չի բերել և կրկին որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ իրավապահների անգործության դեմ բերված բողոքը Հակակոռուպցիոն դատարանը մերժել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է տուժող կողմի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ դատախազության կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ, վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել, իրավապահները պետք է նոր քննություն իրականացնեն։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ դատախազի կողմից կտրվի ցուցում գործողություններ կատարելու վերաբերյալ։

«Տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք։ Դատարանի՝ ինչպես այս, այնպես էլ նախորդ որոշումների տրամաբանությունն այն է, որ բազմակողմանի քննության արդյունքում ենթադրվում է, որ անձանց պետք է մեղադրանք ներկայացվի, հետապնդումներ իրականացվեն»,- նշել է փաստաբանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930