ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանից չեմ վախենում՝ վախենամ, որ դառնա բոմժ՝ մինչև տարվա վերջ. Նիկոլ Փաշինյան | Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան | «Ֆայլաբազարի» հանդեպ հեգնանք չունեմ, ինքս բանվորություն շատ եմ արել, աշխատող մարդկանց հարգում եմ. Փաշինյան | ՈՒՂԻՂ. Մերձավոր, Միջին Արևելքի մարտահրավերները, հնարավորությունները. գիտաժողով | Առաջիկայում կարող են Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթեր իրականացվել. Նիկոլ Փաշինյան | Միջազգային կյանքում ընդունված է, որ մարդիկ թոշակի տարիքը օգտագործեն ճամփորդելու համար, մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, պետք է գամված չլինեն. Նիկոլ Փաշինյան | «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է․ ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը | Փաշինյանը փորձում է բացատրել, թե ինչու ընդդիմադիր որոշ ուժերին քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ» | Կառավարությունն անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևբույր համայնքում հարգել են հրամանտար Հրաչ Թադևոսյանի հիշատակը՝ հիշելով նրա սխրանքները | Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր | Ով ասում է հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, հարուստ են՝ թող օդանավակայան կառուցեն, «Զվարթնոցից» չօգտվեն. Նիկոլ Փաշինյան | Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ Փաշինյան | Փաշինյանի կազմակերպած ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը կսահմանափակվի | Էժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան

Լրահոս

Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան

Օրերս տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Մի հարկի տակ հավաքվել էին պատկառելի կենսագրությամբ, հանրային լուրջ կշիռ ունեցող տարբեր ոլորտների, տարբեր սերունդների հեղինակավոր անձինք, որտեղ կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չուներ։

Այս նիստին նախորդել էին իմ բազմաթիվ հանդիպումները հանրային, քաղաքական, հասարակական գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որի արդյունքը ծրագրի համակարգող խորհրդի պատկառելի ու սոլիդ կազմն է։

Շատ լավ հասկանալով, որ այժմ նախընտրական փուլ է և նախընտրական ցուցակների կազմավորումը անխուսափելի գործընթաց է՝ ես ուզում եմ այս փուլը սկսել իմ շնորհակալության և երախտիքի խոսքով, որովհետև մեր գործընկերների ճնշող մեծամասնությունն ընդունել է շաբաթներ առաջ իմ հրապարակած այն սկզբունքը, որ պաշտոնը չի կարևոր՝ պետությունն է կարևոր, որ մանդատը չի կարևոր, այլ աշխատանքի արդյունքը։

Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր։

Սա խոսում է թիմային ու անհատական որակների մասին, սա խոսում է թիմի որակի մասին։

Սա հաջողության գրավականն է, քանզի մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն։

Շատ շատերը ի սկզբանե ասել են, որ չեն հավակնում որևէ ցուցակի և որևէ պաշտոնի, շատերն ասել են՝ ինչպես հարմար կգտնեք, որովհետև սա մեկ ընտրության և մեկ օրվա ծրագիր չէ, այլ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ծրագիր է։

Մենք միասին անցնելու ենք ճանապարհ և վստահաբար հասնելու ենք մեր նպատակին՝ ունենալ երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան»,-գրել  է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930