Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

«Սպայկան»՝ ընտրության առաջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող հայկական «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանն ուզում է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել՝ «Զեկույց» անունով։

Ըստ լուրերի՝ այդ որոշումը նա կայացրել էր ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով: Դրանից առաջ «Սպայկան» խնդիրներ էր ունեցել ՌԴ իրավապահների հետ․ բեռնատարների մուտքը Ռուսաստան մոտ կես տարի արգելված կամ բարդացված էր: Աբրահամյանը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի միջամտությամբ, օգնել էր՝ լուծելու այդ խնդիրները։

Գրել էինք, որ այդ խնդիրները ծագել էին այն բանից հետո, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել էր «Սպայկա», եւ ջերմ հանդիպումից հետո հաղորդագրություն էին տարածել` հարուցելով ռուսների զայրույթը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Դավիթ Ղազարյանը, ՀՀ իշխանությունների ճնշման ներքո, փոշմանել է եւ այլեւս կուսակցություն բացելու մասին չի մտածում, այլ պատրաստակամություն է հայտնել՝ առաջիկա ընտրություններին աջակցել Նիկոլ Փաշինյանին, ինչի պատճառով կրկին սանկցիաների տակ է ընկել Ռուսաստանում։ Հիմա էլ արգելել են «Սպայկայի»՝ ծաղիկներով բեռնված բեռնատարների մուտքը ՌԴ՝ պատճառաբանելով, թե այդ ծաղիկները ներկրվել են եվրոպական երկրներից` հայկական արտադրանք չեն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031