Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրաhեղձ եղել. հայտնաբերվել է մեկ մարմին․ որոնումները շարունակվում են

Այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, արդեն 3 ժամից ավելի է փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները և շտապօգնության բժիշկները որոնողական աշխատանքներ են կատարում ու արդեն ջրափրկարարները հատուկ նավակով իջնում են ջրամբար, որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները։

Տեղում շտապօգնության բժիշկները ականատես քաղաքացուն, ում ինքնազգացողությունը վատացել էր բուժօգնություն ցուցաբերեցին, սակայն նա հրաժարվեց հիվանդանոց գնալուց։

Այդ ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին հայտնում էր, որ ինքը տեսել է, թի ինչպես է ընկերը անզգուշաբար ընկել ջրամբարը և մյուսը ընկերը նետվել է, որպեսզի փրկի, սակայն չի կարողացել։

Համայնքային ոստիկանները պարզում են ջրահեղձ եղած քաղաքացիների և ականատեսի ինքնությունը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրասուզակ Վահե Մելքոնյանը ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերեց ու փրկարարների հետ դուրս բերեցին այն, հիմա 2-րդ ջրահեղձ եղած քաղաքացու մարմինն են որոնում։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև