Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան

168.am-ին տված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է հիմնական ուղերձները համագումարից առաջ։

– Վաղը կայանալու է ԲՀԿ համագումարը, նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը ձևավորում են թիմեր և հիմնական ուղերձները հղում հասարակությանը։ Ձեր հիմնական ուղերձներից է երաշխավորված խաղաղությունը։ Իսկ իշխանություններն ընդդիմադիր բոլոր ուժերին մեղադրում են պատերազմի կուսակցություն լինելու մեջ։

– Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր սկզբունքային մոտեցումը. Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։ Մեզ պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել։ Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք՝ պետության ուժի, գործող անվտանգության համակարգի և հստակ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված։ Խաղաղություն, որտեղ Հայաստանը խոցելի չէ, որտեղ մեր սահմանները պաշտպանված են, և որտեղ մարդիկ վստահ են ապագայի նկատմամբ։

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում։

Միայն համերաշխ, ամուր պետությունը կարող է ապահովել երկարատև խաղաղություն։ Եվ հենց այդպիսի խաղաղություն ենք մենք կառուցելու՝ միջազգային իրական երաշխիքների վրա։

– Նաև ասում են, որ այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի արտաքին վեկտորը։ Դուք համամի՞տ եք։

– Այս ընտրությունները ներհայաստանյան ընտրություններ են, դրանք նախ որոշելու են Հայաստանի ներքին կյանքը։

Օգտվելով առիթից, սակայն, ես դիմում եմ մեր միջազգային գործընկերներին։ Իմ գլխավորած ուժի հաջողության դեպքում Հայաստանը բաց է լինելու համագործակցության համար։

Մենք պատրաստ ենք երկխոսության։ Մենք պատրաստ ենք ազնիվ գործընկերության։ Տարածաշրջանի կտրվածքով մենք հանդես ենք գալիս հարևանների հետ երկխոսության շարունակման, բոլոր բարդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ դիրքորոշմամբ։

Կա մի սկզբունք, սակայն, որը քննարկման ենթակա չէ. Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը։ Ընտրությունները աշխարհաքաղաքականության գործիք չեն։ Մեզ մեր հասարակության ներսում դրսից միջնորդներ պետք չեն։

Մենք մերժում ենք հայ հասարակությունը ճամբարների բաժանելու վտանգավոր քաղաքականությունը։ Ռուսամետներ, արևմտամետներ՝ նման բաժանումները միայն կոտրում են մեր հասարակության ողնաշարը։ Մեզ միասնական, ամուր ողնաշար է պետք, հատկապես՝ հիմա։ Մենք մեր հասարակության ներսում բոլոր բաժանված, պառակտված խմբերին պիտի միավորենք, կամուրջներ կապենք մարդկանց միջև։ Մեր թիմի կարևոր խնդիրներից մեկը հենց դա է լինելու։

Ես կցանկանայի առանձին անդրադառնալ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Մենք անցել ենք բարդ փուլ և արել ենք համապատասխան եզրակացություններ։

Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ ամուր, ազնիվ և արդյունավետ ռազմավարական հարաբերություններ։ Մենք կվերակառուցենք մեր դաշինքը, այն կներառի իրական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։ Մենք կստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանը ոչ թե թույլ օղակ է, այլ՝ արժեքավոր և անհրաժեշտ գործընկեր։ Դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից։

Հիմա խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին։ Ուզում եմ հասկանալ՝ գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում։ Հասարակ մարդիկ պատկերացնում են ու շատ են անհանգստանում։ Մարդիկ դեռ չեն մոռացել 90-ականների սկիզբը, երբ տնտեսությունը փլուզվեց, ու մենք զրոյից սկսեցինք կառուցել ամեն ինչ։

Մարդիկ տարիներով գործ են դրել, բիզնես են անում, վերջապես սկսել են եկամուտ ստանալ, հիմա էդ ամենը կարող է ուղղակի փոշիանալ։ Մեր ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ շուկա է արտահանվում։ Որ դուրս եք գալիս, բա որտե՞ղ է վաճառելու, ո՞ւր է արտահանվելու։ Հո սիրուն խոսքեր ասելով չի՞։ Եվրամիությունը մեր լավ գործընկերն է ու ավելի լավը դեռ պիտի դառնա, բայց մեզ անդամակցելու ո´չ հրավիրել են, ո´չ էլ սպասում են։ Սա հո խաղ չի՞, որ ռիսկի տակ են դնում մեր ժողովրդի բարեկեցությունը, մեր երկրի ապագան։

– Խոսեցիք ներքին կյանքի մասին։ Դա ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս եք պատկերացնում փոփոխությունը։ Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ներքին քաղաքականությունից։

– Տարբերվում է առաջին հերթին նպատակներով։ Այսօր երբ նայում ես, թե ինչ է կատարվում մեր երկրի, մեր հասարակության ներսում, էնպիսի տպավորություն է, թե հատուկ ուզում են՝ մարդիկ միմյանց թշնամի լինեն, բաժանվեն փակ, թշնամական խմբերի, իրար ատեն։ Մենք բոլորս կարող ենք հազար հարցում տարբեր կարծիք ունենալ, տարբեր մոտեցումներ։ Ու դա շատ լավ է, որովհետև էդ կարծիքներով պիտի կիսվենք, պիտի իրար լսենք, որ ընտրենք ճիշտ ճանապարհը։

Տարբեր կարծիք ունեցողը հո թշնամի՞ չի։ Բայց դարձնում են թշնամի։ Մեր նպատակը պիտի լինի այ հենց դա´ փոխելը։ Մթնոլորտը պիտի փոխենք, որ մարդիկ ձգտեն իրար օգնել, իրար մասին հոգ տանել, մեր երկրի դժվարությունները միասին հաղթահարել, որ մեր երկիրն ամուր լինի ներսից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031