Նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ. Թրամփը՝ Նեթանյահուի մասին | Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի հարվածներով երիտասարդին սպանել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համոզում են, թե ադրբեջանցիներ չեն գալու, բայց դատարկվում են սահմանամերձ գյուղերը.Փակվում են դպրոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայֆ ե՞ք ստանում թուրքի տակ տրնգի պարելուց. Հոռոմ տատի հեքիաթներն են. բանդիտիզմ և պետական ռեկետ | Պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով․ փաստաբանը՝ ՔԿ-ին | Փաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն համակենտրոնացման ճամբար չէ. Արա Այվազյանը դիմեց միջազգային գործընկերներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի սազանդարներ, բոլորդ հավաքվեք մի տեղ, ու հենց դիրիժորն ասի, սկսեք տեքստերն ասել. Իվետա Տոնոյան | Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը | Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ | Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց | Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր | Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին․ կան տուժածներ | Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացո՞ւ է նշանակել. «Փաստ»

Լրահոս

Գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան

Գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։ Այս մասին գրել է  Արկադի Թամազյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այսօր ապրում ենք այնպիսի իրավիճակում, երբ լռելն ու անտարբեր լինելը հավասարազոր են ինքնակամ պարտության և ոչնչացման։

Այս պատասխանատու և վճռորոշ ժամանակաշրջանում գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։

Իմ այս քայլը թելադրված է բացառապես հայրենիքին ծառայելու և մեր պետականության հիմքերն ամրապնդելու անկեղծ մղումով։

Մեր վերածնունդը հնարավոր է միայն ազգային արժեքների՝ գլխավորապես Մայր Եկեղեցու և Հայոց Բանակի շուրջ համախմբվելով։ Սրանք այն արժեհամակարգային հենասյուներն են, որոնք պահել ու պահպանել են մեզ, և այսօր էլ պետք է դառնան մեր հզորացման հիմնաքարը։ Առանց հոգևոր արժեքների և առանց մարտունակ բանակի՝ մենք չենք կարող ունենալ արժանապատիվ ապագա։

Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Մարդ, ում գործունեությունը՝ եկեղեցաշինությունից մինչև տնտեսական հսկայածավալ ծրագրեր, ուղղված են միայն մեկ նպատակի՝ հայրենիքի հզորացմանը։ Սա պրագմատիկ, գործող և հայրենասեր մարդկանց միավորում է, որին ես միանում եմ մեծ վստահությամբ։

Սա պայքար է հանուն մեր տեսակի, հանուն մեր հավատքի և հանուն մեր զավակների անվտանգ ապագայի։

Փոփոխությունը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ, այլևս թույլ չենք լինելու։

Միասնական և ամուր կամքով՝ դեպի Ուժեղ Հայաստա՛ն»,-գրել է  նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031