Նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ. Թրամփը՝ Նեթանյահուի մասին | Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի հարվածներով երիտասարդին սպանել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համոզում են, թե ադրբեջանցիներ չեն գալու, բայց դատարկվում են սահմանամերձ գյուղերը.Փակվում են դպրոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայֆ ե՞ք ստանում թուրքի տակ տրնգի պարելուց. Հոռոմ տատի հեքիաթներն են. բանդիտիզմ և պետական ռեկետ | Պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով․ փաստաբանը՝ ՔԿ-ին | Փաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն համակենտրոնացման ճամբար չէ. Արա Այվազյանը դիմեց միջազգային գործընկերներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի սազանդարներ, բոլորդ հավաքվեք մի տեղ, ու հենց դիրիժորն ասի, սկսեք տեքստերն ասել. Իվետա Տոնոյան | Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը | Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ | Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց | Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր | Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին․ կան տուժածներ | Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացո՞ւ է նշանակել. «Փաստ»

Լրահոս

«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վաղուց լրջագույն կասկածներ ունեի, որ այս իշխանությունների օրոք Հայաստանում կարող են անցկացվել “կիրառական մառազմի” օլիմպիական խաղեր, բայց այսօր դրանում վերջնականապես համոզվեցի։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ դիմել է դատարան, որպեսզի այն դադարեցված ճանաչի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։

Այս իրավիճակի աբսուրդայնությունն այն է, որ այս ամենը տեղի է ունենում հենց այն օրերին, երբ Հայաստանում բացառիկ նշանակության միջազգային մարզական միջոցառում է տեղի ունենում, որին մասնակցում են Եվրասիական մայրցամաքի տասնյակ խոշորագույն երկրների մարզական ոլորտի առաջնորդներ։ Եվ հենց վերջիններս խնդրանքով դիմել են Գագիկ Ծառուկյանին՝ ստանձնելու Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահի պաշտոնը։

Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման համար։

Հասկանո՞ւմ եք մասշտաբը։

Հասկանո՞ւմ եք, թե ինչ կարևորագույն նշանակություն ունի դա մեր երկրի սպորտի զարգացման համար։

Համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիները դա փայլուն հասկանում են։ Սակայն նույն կերպ համոզված եմ, որ Ծառուկյանի դեմ դատարան դիմած որոշ մարդիկ դա հաստատ չեն հասկանում ու չեն էլ կարող հասկանալ ։ Ավելի ճիշտ՝ այդ մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա։

Եվ քանի որ հակահայկական «մառազմը» դարձել է այդ մարդկանց համար սիրված «սպորտաձև», ապա առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները։

Լուրջ բան եմ ասում։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031