Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում. «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդու մանկապղծության զոհ երեխաների հորեղբայրն ազատ արձակվեց.մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը | Վեդիում սեռшկան բռնnւթյшն ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել. փաստաբան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկասկածե’ք, հաղթելու ենք, չպիտի’ թույլ լինենք. Սամվել Կարապետյանը` իր բազմաթիվ աջակիցներին | Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում․ ԱԽ քարտուղար | Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Թաթոյանի ու թիմի հանդիպումը Նոր Նորքում | Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսքան սխալ չի կարելի ներել, ժամանակն է այդ սխալն ուղղելու. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթանակները մեզանից վերցրել են. խեղճությունը պետք է հաղթահարենք՝ ահնարին բան չկա. Գագիկ Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ չէր, հերոսական գործ էր՝ արյունուվ կերտված | Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հուշագիր է ստորագրել Հարությունյանը Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված, և ի՞նչ է արել Շոյգուն | Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես։

Դիմելով Փաշինյանին՝ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Լկտիության գագաթնակետն է,երբ երկրի կառավարիչն իրեն չընտրող ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին  անվանում է «շուն ու շանգյալ»։

Նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։

Զգալով իրեն սպասվող ֆիասկոն՝ Փաշինյանը նշում է.« ես չեմ կարա հավատամ,կներեք ,հազար ներողություն,եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ինչ,կարողա Ուժեղ Հայաստանը,Հայաստան դաշինքը,ուժեղ ՀՀԿ-ն,Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան,նշանակումա ես իմ մտքով անցկացնեմ,որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շանգյալ կա ,որ կարա իրանց օգտին քվեարկի»։

Հասկանու՞մ եք…ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ընդդիմության օգտին քվեարկող ՀՀ քաղաքացիներին բառացի անվանում է «շուն ու շանգյալ»։

Կապիտուլյանտն իր «կիրթ ու կառուցողական գործընկեր» Ալիեւի ճամփով է գնում։

Ալիեւն աշխարհի հայությանն էր ֆաշիստ ու թշնամի անվանում, Նիկոլն ՝ընդդիմության օգտին քվեարկող քաղաքացիներին՝ «շուն ու շանգյալ»։

Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին,դու ո՞վ ես,որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես։

Ժամանակը բոլորին իր տեղն է դնելու։

Օրը կգա՝ բարին էլ հետը, կտեսնենք թե ով է «շուն ու շանգյալ»»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև