Skip to main content

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին | Տեսանյութ։ «Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

Լրահոս

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առանձնակի խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 39-ամյա Աիդա Բ.-ն և հայտնել, որ իր տանից գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության համայնքային բաժնի ծառայողները՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում Աիդա Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տան բաց պատուհանից անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն, տակնուվրա արել սենյակները և գողացել խոշոր չափի գումար և ոսկեղեն։

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը մուտք են գործել Աիդա Բ․-ի երկհարկանի առանձնատան հյուրասենյակի պատուհանից, ապա առաջին հարկում գտնվող ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել են 12 հազար ԱՄՆ դոլար, 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ և ոսկեղեն։Իսկ տուժած Աիդա Բ.-ն աշխատում է ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասում՝ որպես ավագ էկոպարեկ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև