Skip to main content

ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից | Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է | Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց | Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան Գեղամյան | Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն

Լրահոս

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան Գեղամյան

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում։ Գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրք-ադրբեջանական «լարվածության» մասին․

Անցնող տասնամյակների ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը լիարժեք կերպով յուրացրել է մի քանի կարևոր իմաստնություն, որոնք նրան թույլ են տալիս առաջ մղել Ադրբեջան պետության շահերը։ Այդ իմաստնություններից մեկը հենվում է աշխարհագրական հետևյալ պարզ գիտելիքի ու դրա գործիքայնացման վրա. Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Կովկասում այն մշտապես դարձնում է գերկարևոր Եվրասիայում շահեր ունեցող բոլոր ուժերի համար, հետևաբար Ադրբեջանը միշտ ունենալու է ավելի մեծ հնարավորություններ, քան նույն տարածքը, բնակչությունը, ռեսուրսները ունեցող ցանկացած այլ երկիր։ Սա էլ իր հերթին բերում է արտաքին ու ներքին քաղաքական հարցերում ավելի մեծ ճկունության ու մանևրելու ավելի շատ տարածք։

Ուստի Ի. Ալիևը և Ադրբեջանի քաղաքական վերնախավը գիտեն, որ որքան էլ Թուրքիայի համար գլխաշորի կամ նմանատիպ այլ ցանկացած թեման լինի զգայուն, միևնույն է՝ պաշտոնական Անկարայի համար Ադրբեջանը Կովկասում և դրանից անդին իր ռազմավարական շահերը սպասարկելու գլխավոր հենարանն ու գործիքն են։ Դա շատ ավելի բարձր շահ է, քան գերէմոցիոնալ, բայց միևնույն ժամանակ այս փուլում սահմանափակ նշանակություն ունեցող կրոնական գործոնը։ Չպետք է նաև մոռանալ, որ Ի. Ալիևի համար ամենօրյա ռեժիմում կա առաջնային մեկ խնդիր՝ ապահովել սեփական ընտանիքապետության իշխանության ամրությունը։ Մնացյալ խնդիրներն ածանցյալ են սրանից։ Այս պատճառով էլ վերջին օրերին Ալիևն ու իր թիմը փորձեցին արհեստականորեն սրել թուրք-ադրբեջանական «լարվածությունը»՝ լավ իմանալով թույլատրելիի սահմանները և հնարավորինս «քամելով» դրանից անհրաժեշտ դիվիդենտները։ Կարելի էր ականատես լինել արևելյան դիվանագիտությանն իր ողջ պերճանքով։

Թուրքիայի քաղաքական վերնախավը ևս բավական իմաստուն է՝ հասկանալով Ադրբեջանի կարևորությունն իր սեփական ռազմավարական նպատակների տեսանկյունից։ Ավելին, այս գիտակցությունն արդեն ավելի քան մեկ դար է՝ ինստիտուցիոնալ ճանապարհով փոխանցվում է օսմաններից հանրապետական կառավարիչներին։ Թուրքական քաղաքական մտածողության մեջ Ադրբեջանը հերթական պետությունը չէ. այն թյուրքական նախագիծ է, որը պետք է սնել, պահել ու պահպանել։ Այս տրամաբանությունից ելնելով երեկ նախագահ Էրդողանը աշխատանքից ազատեց իր գլխավոր խորհրդականներից Օքթայ Սարալին, ով մի քանի օր առաջ քննադատել էր Ադրբեջանում դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի մասին որոշումը և որը դարձել էր Ադրբեջանի ու Թուրքիայի միջև որոշակի լարվածության սկզբառիթներից մեկը։ Սա չի նշանակում, որ Ի. Ալիևը ամենազոր գործիչ է։ Առավել ևս՝ չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է իր կամքը թելադրել Թուրքիային։ Ի. Ալիևը քաջ գիտակցում է, որ որքան ինքն է անհրաժեշտ Թուրքիային, այդչափ և ավելին՝ Թուրքիան է անհրաժեշտ Ադրբեջանի պետական կենսունակությունն ապահովելու համար։

Ուստի Ի. Ալիևի տարած «հաղթանակը» լոկալ բնույթ է կրում՝ երկրի ներսում իր իշխանության ամրությունն ապահովելու համար։ Իսկ Թուրքիայի համար սա փոքրիկ, նույնիսկ աննշան մարտավարական քայլ է, որը թույլ է տալիս փոքր զիջումով պահել այն, ինչն ավելի կարևոր է։ Չկա ռազմավարական մակարդակում երկու երկրների տարբերություն։ Դրա համար Ալիևը մի քանի օրից կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին ու կանի այն, ինչ առաջ է մղում Թուրքիան։

Ավելորդ չէ հիշեցնել, որ միամտություն կլինի նաև կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031