Skip to main content

Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից | Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է | Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց | Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան Գեղամյան | Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում | Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ»

Լրահոս

ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։

Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝ 5504 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,2 տոկոսը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,62 տոկոսով։

«Գործարարի» ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ, ՔՊ անդամ Արմեն Գրիգորյանը։ Նույն կուսակցությունը Գորիսում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով՝ համայնքապետի թեկնածու առաջադրելով Առուշ Առուշանյանին։ Դաշինքն այստեղ ստացել է ձայների շուրջ 93 տոկոսը։

Ստեփանավանն աչքի է ընկել նաև ընտրողների մասնակցությամբ՝ 68,83 տոկոս, որն ամենաբարձրն է բոլոր 21 համայնքներում։ Համեմատաբար բարձր մասնակցություն է գրանցվել նաև Եղեգնաձորում՝ 62,56, և Ծաղկաձորում՝ 61,78 տոկոս։

Ամենացածր մասնակցությունը Ֆիոլետովոյում է՝ 25,39 տոկոս։

Ընտրություններն անցել են նաև հնարավոր խախտումների մասին ահազանգերի ուղեկցությամբ։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 407 ընտրատեղամաս այցելելու ընթացքում 137-ում արձանագրել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների 217 դեպք։ Դրանց թվում են կուտակումները, քվեարկության գաղտնիության խախտման ռիսկերն ու ընտանեկան քվեարկության դեպքերը։

Ընտրություններից մեկ օր առաջ էլ մի շարք համայնքներում ընդդիմադիր թեկնածուների ու նրանց աջակիցների ձերբակալությունների մասին տեղեկություններ էին տարածվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների գործերով կան ձերբակալվածներ՝ առանց հստակեցնելու նրանց ինքնությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031