Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից | Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է | Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց | Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան Գեղամյան | Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան | ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս | Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում

Լրահոս

Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան

Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր:  Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին։ Դրանցից հինգում՝ Արմավիրում, Ախուրյանում, Վարդենիսում, Գառնիում և Վայքում, ընտրողին առաջարկված էր ընդամենը մեկ կուսակցական ցուցակ՝ «Քաղաքացիական պայմանագիր»։

Հիմա՝ այդ «հաղթանակի» թվաբանությունը։ Արմավիրում մասնակցությունը կազմել է 36.73%։ ՔՊ-ն ստացել է 13,395 ձայն՝ մասնակիցների 96.07%-ը, բայց ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների ընդամենը 35.29%-ը։

Ախուրյանում՝ 47.06% մասնակցություն, ՔՊ-ին՝ 10,838 ձայն։ Հրապարակվող 92.34% արդյունքի հետևում ամբողջ ընտրացուցակի 43.45%-ի աջակցությունն է։

Վարդենիսում՝ 41.33% մասնակցություն, 9,530 ձայն։ ՔՊ-ի 93.78%-ը ամբողջ ընտրացուցակի նկատմամբ դառնում է 38.76%։

Գառնիում՝ 37.19% մասնակցություն, 3,235 ձայն։ Հաղթական 94.23%-ի իրական հարաբերակցությունը գրանցված ընտրողների թվին՝ 35.05%։

Վայքում պատկերը փոքր-ինչ այլ է։ Մասնակցել է 52.39%-ը, ՔՊ-ն ստացել է 4,186 ձայն՝ ամբողջ ընտրացուցակի 50.35%-ը։ Այստեղ մեծամասնության չմասնակցելու մասին պնդումը ճիշտ չէր լինի։ Բայց մրցակից ցուցակ այստեղ նույնպես չկար։

Այս հինգ համայնքներում միասին՝ 105,034 գրանցված ընտրող և ՔՊ-ին տրված 41,184 ձայն։ Այսինքն, ընտրացուցակների ընդհանուր թվի նկատմամբ՝ 39.21% աջակցություն։

Չմասնակցած յուրաքանչյուր քաղաքացու ընդդիմադիր հայտարարելն անազնիվ կլիներ։ Բայց նույնքան անազնիվ է մրցակցությունից զրկված քվեարկության 92–96 տոկոսները ներկայացնել որպես համաժողովրդական վստահության վկայություն։

Իրականում սա «ջախջախիչ հաղթանակի» քաղաքական լեգիտիմության կասկածելիության գնահատականն է, քանի որ ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր։

Ինչո՞ւ ընդդիմության մասնակցությունն այսքան սահմանափակվեց։

Ֆինանսական միջոցների սղությունը, տեղական կառույցների թուլությունը, թեկնածուներ հավաքագրելու և ընտրողին հասնելու դժվարությունները իրական խնդիրներ են։ Ընդդիմությունն իր կազմակերպական բացթողումների պատասխանատվությունից ազատված չէ։ Սակայն այս պատկերը միայն ռեսուրսների պակասով բացատրելը նշանակում է շրջանցել գլխավոր քաղաքական հարցը՝ ինչ գնով է այսօր հնարավոր ընդդիմադիր մասնակցությունը։

Որոշ կուսակցություններ, օրինակ՝ ՀՅԴ-ն և «Ապրելու երկիր»-ը հաղորդել են իրենց թեկնածուների, նրանց հարազատների ու աշխատավայրերի նկատմամբ ճնշումների մասին։ «Անկախ դիտորդն» էլ իր երկարաժամկետ դիտարկման մեջ արձանագրել է ընդդիմադիր թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշման դեպքեր ու վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրներ։ Ստեփանավանում ընտրություններից օրեր առաջ նույն գործով ձերբակալվել է 24 անձ, այդ թվում՝ ընդդիմադիր համայնքապետի թեկնածուն։ Իրավապահների վարկածը ընտրակաշառքն է, ընդդիմության գնահատականը՝ քաղաքական կաշկանդումը։

Մեղավորությունն ու հետապնդման իրավաչափությունը պետք է որոշվեն ապացույցներով, ոչ քաղաքական համակրանքով։ Բայց այդ գործողությունների ազդեցությունն ընտրական միջավայրի վրա չի կարելի պարզապես չտեսնել։

Մեր քաղաքական գնահատմամբ՝ խնդրի ծանրության կենտրոնը հենց այստեղ է։ Երբ ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածուն պետք է հաշվարկի ոչ միայն պարտվելու, այլև իր ազատության, աշխատանքի և ընտանիքի բարեկեցության հնարավոր կորուստը, ընտրություններին մասնակցելը քաղաքացիական իրավունքից վեր է ածվում անձնական արկածախնդրության նմանվող որոշման։ Պարտադիր չէ ճնշել բոլորին, քանի որ մի քանի տեսանելի դեպքը կարող է լռեցնել ու կաշկանդել շատերին։

Իշխանությունը խոստանում է ստուգել ճնշումների ահազանգերը։ Այդ խոստման արժեքը չափվում է իրապես անկախ քննությամբ ու պատասխանատվությամբ, այլ ոչ թե՝ վարչապետին նամակ գրելու հնարավորությամբ։

Հակառակորդի բացակայությունը դեռ սեփական ուժի ապացույց չէ։ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն։

Եվ հենց սա է այդ հաղթանակի ամենածանր պարտությունը»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031