Հոկտեմբերի 20-ին Երևանում հերթական գողությունն է տեղի ունեցել ու ցավալի է, որ գողը կամ գողերը ոտնձգություն են կատարել՝ հաշվի չառնելով, որ իրենց ստոր քայլն ուղղված է հայ զինվորի դեմ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ օրը անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտա 36 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դուռը կոտրելով մտել են ներս և այնտեղից հափշտակել զինվորի համար որպես հանգանակություն եղած դրամների արկղը, որի մեջ եղել է գումար։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։















































